Եվրոպական Ժողովրդական կուսակցությունն իր պաշտոնական թվիտերյան էջում անդրադարձել է Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին

ԵԺԿ-ն ափսոսանք է հայտնել, որ ի հեճուկս այն հանգամանքի, որ Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է, որ ներկայացված սահմանադրական փոփոխությունները չեն համապատասխանում հանձնաժողովի առաջարկություններին, իշխող մեծամասնությունն ընդունել է դրանք:

ԵԺԿ-ն հույս է հայտնում, որ Հայաստանը, բարեփոխելով երկիրը, կսերտացնի համագործակցությունը Վենետիկի հանձնաժողովի հետ՝ ամրապնդելով օրենքի գերակայությունը, ժողովրդավարական ստանդարտները եւ կպաշտպանի դատական իշխանության անկախությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով