Եթե Սահմանադրության փոփոխությունները մեզ հետ քննարկեին, նման անգրագիտության առաջ չէինք կանգնի. ՍԴ աշխատակազմի ղեկավար.«Հրապարակ»

«Հրապարակ»-ը Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանի հետ զրուցել է ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճիակի մասին: Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատվծ:

— Բայց այսօր խորհրդարանն արտահերթ նիստ է գումարելու, որ Ձեր մատնանշած օրենքների փոփո­խությունները կատարի:

— Հիմա տեսնում եք, թե ինչքան կարեւոր է, երբ մարդկանց կարծիքը լսում են: Դրա համար երկրի կարեւորագույն օրենքները քննարկելիս պետք է հանրային քննարկումներ լինեն, հանրային իրազեկում լինի, լսումներ լինեն, հակառակ պարա­գայում պառլամենտը 4 ժամվա ընթացքում փոխում է երկրի Սահմա­նադրությունը, ու նույնիսկ ընդդի­մադիր պատգամավորները չեն մասնակցում քննարկումներին: Բա եթե էդ քննարկումները նախապես լինեին, հանրային մասնակցությամբ լինեին, մի օրինակն ուղարկեին ՍԴ աշխատակազմ, էդ ամեն ինչի մասին մենք ժամանակին կասեինք, եւ էսպի­սի իրավական կազուսներ ու, շատ կներեք, բայց պիտի ճիշտ բառ օգտա­գործեմ, անգրագիտության առաջ մենք չէինք կանգնի: Փաստորեն, մարդիկ օրենքներ են ընդունում՝ մո­ռանալով, որ կան նաեւ այլ օրենքներ, ու չիմանալով այլ օրենքների գո­յության մասին: Հետագայում բազմա­թիվ իրավաբաններ, ֆունկցիոնալ պաշտոնյաներ այդ մասին խոսում են, նոր իրենք իմանում են, որ երկրում կա նաեւ Սահմանադրական դատարա­նի մասին սահմանադրական օրենք: Բացի այդ, գոյություն ունի կառավա­րության որոշում, որով ասվում է, որ երբ քննարկվում է իրավական ակտե­րի փոփոխություն, որն առնչվում է այս կամ այն պետական մարմնին կամ գերատեսչությանը, նրանց կարծիքը առնվազն լսելը պարտա­դիր է: Բայց արդեն որերորդ անգամ է՝ ՍԴ-ի մասին օրենքում, Սահմա­նադրության մեջ փոփոխություններ են կատարվում՝ առանց ՍԴ գոնե աշխատակազմի կարծիքը լսելու: Ես չեմ հասկանում, թե էս ինչ վիճակի մեջ ենք մենք հայտնվել, որ մի օրվա մեջ որոշումներ են կայացնում՝ օրենքներ ընդունում, մեկ էլ պարզվում է, որ դրանք հետեւանքներ ունեն:

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Ադրբեջանցիները նկարում են Սևանա լիճը

28.11.2020

Հենց հիմա մեր զորքը պետք է տանել, տեղադրել ադրբեջանական զորքի դիմաց, չհրահրելով նոր կոնֆլիկտ՝ պահել դիրքերը, ապահովել Գորիս-Կապան միջպետական ճանապարհի ու հարակից բնակավայրերի գոյությունը. Միքայել Մինասյան

28.11.2020

Հարգելի Սերժ Սարգսյան և Ռոբերտ Քոչարյան` Խնդրում եմ, հանուն մեզ, հանուն մեր երկրի փրկության, ղեկը վերցրեք ձեր ձեռքը.Աննա Հովներ

01.12.2020

Պարոն ամեղսունակ ինչու՞ նվիրեցիր Շուշին, Հադրութը և Մեղրիով ճանապարհը

29.11.2020

«Մեղրեցիներին խորհուրդ եմ տալիս մանրից շորերը հավաքել, որ հետո անակնկալի չգաք». Արթուր Դանիելյան

28.11.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով