Երբ հայտարարվում է, որ երկրում մահճակալները սպառվել են, նշանակում է, որ առողջապահական համակարգը փլուզվել է. Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ, միջազգայնագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ կորոնավիրուսի դեմ պայքարում առողջապահական համակարգի փլուզումն այլևս փաստ է, նա նաև նշել է, որ այս ամենի միակ պատասխանատուն ոչ թե ժողովուրդն է, այլ` իշխանությունը: Հայկ Մարտիրոսյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Իմ ևս մեկ դառնագույն կանխագուշակում` ցավոք իրականացավ: Երբ որոշում ընդունվեց երկիրն առանց իրական սահմանափակումների անմիջապես բացել` ես խոսեցի այս օրվա մասին, զգուշացրեցի, ահազանգեցի: Դա տեսանելի էր մեզ, տեսանելի չէր, կամ էլ` տեսանելի էր, բայցև ընդունելի էր իշխանությունների համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա անընդունելի սցենար էր:

Հայտարարությունը, որ մահճակալները սպառվել են` նշանակում է, որ ոչ թե պարզ պառկելատեղերն են սպառվել, այլ` ինտենսիվ թերապիայի մահճակալները: Դա բոլորովին այլ երևույթ է: Իսկ երբ դրանք սպառվում են` նշանակում է առողջապահական համակարգը փլուզվել է: Երբ փլուզվում է համակարգը` մահերը դառնում են կրկնակի չարդարացված: Եթե ազատ մահճակալ լինելու պարագայում ծանրագույն հիվանդների կենդանի մնալու շանսերը որոշ մասնագետների կողմից գնահատվում են 20%, ապա փլուզման պարագայում` դրանք դառնում են 0: Նորմալ կառավարվող երկրներում այդ փլուզումից հնարավոր եղավ խուսափել: Հայաստանում` ոչ: Հնարավոր չեղավ, որովհետև կառավարությունը խայտառակ, աններելի, հանցավոր անփութությամբ և տգիտությամբ ապակառավարում իրականացրեց և ինքը դարձավ ազգային անվտանգությանը հարվածող:

Առողջապահական համակարգի փլուզումն այլևս փաստ է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ դրա միակ պատասխանատուն ոչ թե ժողովուրդն է, այլ` իշխանությունը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով