Ոստիկանները ռեֆորմիստներին թույլ չտվեցին մոմավառություն իրականացնել.#Stopnikol2020 շարժման ֆլեշմոբը չիրականացավ

«Ռեֆորմիստներ» կուսակցության անդամներին ոստիկանները թույլ չտվեցին Կառավարության շենքի բակում իրականացնել մոմավառություն։ Այսօր` հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմնադիր Վահան Բաբայանը հայտնեց, որ այսօր իրենք հայտարարում են #stopnikol2020 շարժման ֆլեշմոբի մեկնարկը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Գտնում ենք, որ վարչապետն իրեն սպառել է, եւ վերջին օրերի իրադարձությունները դրա վառ ապացույցն են։ Այսօր Ռեֆորմիստները սկսելու էին այդ ակցիան եւ ինքս եմ հորդորել կողմնակիցներին՝ այստեղ չհավաքվել եւ հավաքվել ենք այստեղ շատ նեղ կազմով։ Ոստիկանները թույլ չեն տալիս իրականացնել որեւէ ակցիա եւ խոչընդոտեցին մեր գործունեությանը»,- ասաց Բաբայանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա նշեց, որ երկրում հայտարարված կարանտինի ավարտից հետո իրենց կուսակցությունն առաջինն է լինելու, որ Ազատության հրապարակում կհայտարարի հանրահավաք. «Մենք 2 տարի առաջ էլ գիտեինք, որ աղետալի վիճակ է սպասվում։ Ժողովուրդը չի տեսել նոր փոփոխություններ եւ դրա համար էլ մենք գնալու ենք նոր փոփոխությունների»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով