Սա հերթական չհաշվարկված քայլն է, որից Փաշինյանին պետք է հեռու պահել, նրան պետք է հիշեցնել, որ ինքը ՀՀ վարչապետն է․ Ղազինյանը՝ վարչապետի՝ Ադրբեջանի ժողովրդի հետ խոսելու հայտարարության մասին

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Փաշինյանի կողմից այսօր ԱԺ-ում արված հայտարարությանն առ այն, որ երբեք չի բացառել, որ եթե Ադրբեջանի գործող վերնախավի հետ երկխոսությունը չստացվի, խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ՝ պարզ, անկեղծ։ Ըստ Ղազինյանի՝ սա հերթական չհաշվարկված քայլն է, որից Փաշինյանին պետք է հեռու պահել և նրան պարբերաբար պետք է հիշեցնել, որ ինքը ոչ թե ՄԱԿ-ի խաղաղության դեսպան է, այլ Հայաստանի Հանրապետության վարչապետը, ով կոչված է գործել բացառապես Հայաստանի և Արցախի շահերի շրջանակներում և սպասարկել ու ծառայել բացառապես Հայաստանի ազգային ու պետական շահին։ Գրառումը՝ ստորև․

«Ադրբեջանի ժողովրդի հետ խոսելու ցանկության և մտադրության մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է դեռևս 2 տարի առաջ, իսկ հետագա գործունեության ընթացքում իր այս, մեղմ ասած, տարօրինակ միտքը նա լրացրել է մի նոր, էլ ավելի տարօրինակ և արդեն վտանգավոր, թեզով, այն է, Արցախյան հիմնախնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և, ուշադրություն, Ադրբեջանի ժողովուրդների համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի ժողովրդի հետ խոսելու Փաշինյանի մտադրությունը նպատակ է հետապնդում վերջինիս համոզել, կամ հարկադրել, հրաժարվել Արցախի նկատմամբ ունեցած պահանջներից, ճանաչել Արցախի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը և կնքել երկարաժամկետ խաղաղության մասին պայմանագիր։

Բայց իրականությունը, ինչպես ցույց տվեցին զարգացումները, որևէ առնչություն չունեն Փաշինյանի ունեցած ցանկությունների և նպատակների հետ, քանզի Փաշինյանի՝ Ադրբեջանի ժողովրդի հետ երկխոսելու փոխարեն, Հայաստանի և Արցախի ժողովուրդների հետ սկսեցին խոսել Ադրբեջանի իշխանություններն ու «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավարները։

Սա հերթական չհաշվարկված քայլն է, որից Փաշինյանին պետք է հեռու պահել և նրան պարբերաբար պետք է հիշեցնել, որ ինքը ոչ թե ՄԱԿ-ի խաղաղության դեսպան է, այլ Հայաստանի Հանրապետության վարչապետն, ով կոչված է գործել բացառապես Հայաստանի և Արցախի շահերի շրջանակներում և սպասարկել ու ծառայել բացառապես Հայաստանի ազգային ու պետական շահին»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով