«Փաշինյանը ուժային կառույցների միջոցով տարբեր քրգործեր է պատվիրել և հարուցել տվել «Իմ Քայլը» խմբակցության շուրջ 20 ից ավելի պատգամավորների և նրանց հարազատների վրա»․ Վիրաբյան

Գրիշա Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՀՀ Դատախազ Ա․ Դավթյան

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գրածս ստատուսը խնդրում եմ համարեք հաղորդում հանցագործության մասին․

Տեղյակ եմ պահում և խնդրում եմ ստուգել այն փաստերը, որ ՀՀ Վարչապետ Ն․ Փաշինյանը ուժային կառույցների միջոցով տարբեր քրգործեր է պատվիրել և հարուցել տվել «Իմ Քայլը» խմբակցության շուրջ 20 ից ավել պատգամավորների և նրանց հարազատների վրա: Այս գործերի շնորհիվ նա ահաբեկում է Աժ պատգամավորներին և ստիպում է, որ նրանք հաճախ քվեարկեն այնպես, ինչպես թելադրում է ինքը` Նիկոլը, որ համարվում է բռնություն:

Այդ է պատճառը, որ մի քանի պատգամավորներ, լինելով վիրուսակիր՝ ստիպված գալիս են Աժ և մասնակցում քվեարկություններին, ինչպես եղավ ՍԴ հետ կապված քվեարկության ժամանակ: Հույս ունեմ, որ Դուք, որպես ՀՀ Դատախազ, կգտնվեք ձեր տեղում ու կանդրադառնաք այս փաստերին և կտաք իրավական գնահատական»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա իր գրառմանը կից նաև նշել է․ «Պրն Դավթյան, եթե հարկ լինի՝ ես դատախազությում պատրաստ եմ տրամադրել կոնկրետ անուններ և փաստեր: Մնում է ձեր ցանկությունը»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով