Փաշինյանը ևս մեկ կոլեկտիվ հանցագործության է մղում «Իմ քայլին». Հայաստանում խունտա է ձևավորվում.Անդրանիկ Թևանյան

Փաշինյանին շատ է դուր եկել կորոնավիրուսը։ Համաճարակային պայմաններում նա արտակարգ դրություն է սահմանել, բայց ոչ թե համաճարակի տարածման դեմ արտակարգ քայլերի գնալու, այլ սեփական իշխանությունն ընդլայնելու և մարդկանց իրավունքները սահմանափակելու համար։

Նա մի կողմից հակաիրավական քայլերի է գնում, բայց մյուս կողմից արգելում է այդ քայլերի զոհերին պայքարել իրենց իրավունքների համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Համաճարակը Փաշինյանը դարձրել է հնարավորություն՝ Սահմանադրական դատարանը գրավելու համար։ Ամիսներ առաջ նա ուզում էր Սահմանադրական դատարանը «բուդկայի» պես սեփականաշնորհել հանրաքվեով, իսկ հիմա՝ «օրենքով»։

Եթե Սահմանադրական դատարանը գրավելու փաշինյանական ծրագիրն իրագործվի, ապա ՀՀ–ում կհաստատվի խունտայական ռեժիմ՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։

Փաշինյանն իր թիմակիցներին հերթական անգամ դրդում է կոլեկտիվ հանցագործության։ Այդպիսով նա փորձում է ամրապնդել իր դիրքերը՝ «Ոչինչ չի միավորում մարդկանց այնպես, ինչպես համատեղ գործած հանցանքը» տարբերակով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՍԴ–ի դեմ հարձակումը կվերածվի պետության զավթման։ Քաղաքական գործընթացներն այդ դեպքում ավտոմատ կտեղափոխվեն փողոց։ Փաշինյանական ռեժիմի դեմ պայքարը կվերածվի ազգային–ազատագրականի։

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն   Անդրանիկ  Թևանյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով