Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ քրեական գործեր հարուցելը կամ դրանով սպառնալը զուտ քաղաքական գործիք է իր ձեռքում․ Անդրանիկ Թևանյանը՝ վարչապետի խոսնակի հայտարարության մասին

«ՊոլիտԷկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ  Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վարչապետի խոսնակի՝ ի պատասխան Գագիկ Ծառուկյանի արված հայտարարությանը։ Թևանյանը մասնավորապես նշել է, որ խոսնակի հետևում թաքնված Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ քրեական գործեր հարուցելը կամ դրանով սպառնալը զուտ քաղաքական գործիք է իր ձեռքում։ Գրառումը՝ ստորև․

«Խոսնակի հետևում թաքնված Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ քրեական գործեր հարուցելը կամ դրանով սպառնալը զուտ քաղաքական գործիք է իր ձեռքում, այլ ոչ թե օրինականության հաստատում կամ կոռուպցիայի դեմ պայքար։Հատկապես, որ գործող իշխանությունն է մինչև ականջները թաթախվել օրինախախտության ու կոռուպցիայի մեջ»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով