Նոր Նորք վարչական շրջանում հայտնաբերվել են բազմաթիվ գերբեռնված տրանսպորտային միջոցներ․ ՔՏՀԱ տեսչական մարմնի ստուգայցների արդյունքում կազմվել են վարչական արձանագրություններ

ՀՀ պարետի որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները  ՀՀ Ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ վերահսկողական միջոցառումներ և մշտադիտարկումներ են կատարել Նոր Նորք վարչական շրջանում՝ կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։  Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Հունիսի 12-ին իրականացված մշտադիտարկման և վերահսկողության ընթացքում Տեսչական մարմնի կողմից հայտնաբերվել են գերբեռնված ուղևորափոխադրում բազմաթիվ տրասնպորտային միջոցներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կանոնավոր երթուղիներում շահագործվող գերբեռնված ուղևորափոխադրում թույլ տված  տրանսպորտային միջոցների, ինչպես նաև առանց դիմակի ուղևորափոխադրում իրականացնող վարորդների նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ, իսկ ուղևորներն իջեցվել են։

Հայտնաբերվել են  նաև պարետի կողմից տրված անվտանգության կանոնների և ցուցումների այլ խախտումներ և թերություններ՝ կապված միկրոավտոբուսի առջևի նստատեղին միաժամանակ երկու ուղևորի նստեցման, առանց ձեռնոցի վարորդի, ախտահանիչ հեղուկի բացակայություն հետ, իսկ տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնողների դեպքում՝ վարորդի կողքին ուղևորի նստեցում, առանց դիմակի ուղևոր, առանց դիմակի և առանց ձեռնոցի վարորդ։

Տեղում իրականացվել են կանխարգելիչ միջոցառումներ, բոլոր վարորդների հետ տարվել են իրազեկման և բացատրական աշխատանքներ, տրվել ցուցումներ՝ խստագույնս պահպանելու սահմանված անվտանգության նորմերը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մարզերում և Երևան քաղաքում Տեսչական մարմնի աշխատակիցները Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ իրականացնում են ամենօրյա հսկողություն՝ ուշադրության կենտրոնում պահելով հանրային  տրանսպորտի անվտանգ գործունեությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով