«Նիկոլ, սխալ ես հաշվել ու հաշվում, որ սոցիալական բունտ եղավ քո մանկապարտեզիդ պատգամավորներին սոված ժողովուրդը փողոցներում ուտելու ա».Նարեկ Սամսոնյան

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հոգեկան անհավասարակշռության բարձրագույն աստիճանին հասած Նիկոլը

Թե բա, որ «սոցիալական բունտ եղավ դուք ձեր բենթլիներից ու կառուցած տներից վախեցեք մենք ի՞նչ ունենք, որ վախենանք»: Ու էս կիսագրագետը լուրջ մտածում ա, որ սոցիալական բունտ եղավ ժողովուրդն իրա անպիտանների պարգևավճարները, իրա ընտանեկան բիզնեսներն ու սև իկրայով ճոխ կյանքը, պարտքով պիվա խմողներից մինչև ԱԺ պատգամավոր դարձածներին թողնելու ա ու գնա էն ունևորների վրա, որոնք իրան օգնել ու օգնում են:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նիկոլ, սխալ ես հաշվել ու հաշվում, որ սոցիալական բունտ եղավ քո մանկապարտեզիդ պատգամավորներին սոված ժողովուրդը փողոցներում ուտելու ա, դու ու ընտանիքդ փողոց դուրս գալու հնարավորությունից զրկվելու եք ու էդ ժամանակ թիկնազորիդ տասնապատկումն անգամ չի օգնելու քեզ:
Ու դու չկարողացար էսքան ժամանակ հասկանալ, որ դու վաղուց ընդդիմություն չես, իսկ հարուստներն այլևս էն նախկին բոբոները չեն ու ժողովուրդն արդեն քեզ կամեռաների առաջ ա հայհոյում: Մեղք ես, շատ մեղք…»։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով