Ապագա իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ այն ուժերն են լինելու, որոնք պաշտպանել են հեղափոխությունը, դրանից դուրս որևէ մեկն այս խորհրդարանում տեղ չի ունենալու․ Ն․ Փաշինյան

Այսօր խոսում եք, ասում եք՝ քաղաքական ուժը բոյկոտել է, իշխանությունը չի մտածում, քաղաքական ուժն իմ գնահատմամբ ինքնաոչնչացել է: Այս մասին Խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս ամբիոնից, երբ լուրջ դեմքով ասվում և հերքվում է մի բան, որ ՀՀ բոլոր քաղքացիները գիտեն, բոլորը գիտեն առանց բացառության, այսինքն նորությո՞ւն է, որ ՀՀ-ում կան քաղաքական ուժեր, որ ընտրակաշռք են բաժանել, նորությո՞ւն է, որ ԲՀԿ-ն ընտրակաշառքով է ընտրվել, նորությո՞ւն է որևէ մեկի համար: Երբ կանգնում ես այս ամբիոնից ասում ես մի բան, որը բոլորը գիտեն, որ այդպես չէ, դա նշանակում է ինքնաոչնչացում: Նրանք այսօր այստեղ չեն, ոչ թե նրա համար, որ հետապնդվում են, այլ այստեղ չեն, որ չկան այլևս, որովհետև ժողովրդի աչքերի մեջ նայող և սուտ խոսող քաղաքական ուժերը Հայաստանում քաղաքական գործունեություն չեն ծավալելու, չի կարելի ժողովրդին ձեռ առնել»,- հայտարարեց Փաշինյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաշինյանն ընդգծեց՝ ովքեր ճշմարտությունից դուրս են խոսում, նրանք էլ չեն կարողանալու: «Այո, այսօր տեղի է ունենում ամենամեծ բարեփոխումը Հայաստանում, քաղաքական դաշտի բարեփոխում է տեղի ունենում: Եվ նրանք, ովքեր կուլիսներից մարիոնետների նման կառավարվել են, այլևս Հայաստանի քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու»,- շեշտեց նա:

Վարչապետը նշեց, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններում, հաջորդ Խորդարանում տեղ են ունենալու միայն ու միայն այնպիսի քաղաքական ուժեր, որոնք աներկբայորեն պաշտպանում են 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդավարական հեղափոխության արժեքները: «Այսօր այդ ուժերից կան, որ մեզ քննադատում են: Ամենամեծ քննադատելու տեղն իրենք ունեն և ամենաշատը իրենց քննադատությունից ենք մենք նեղվում, չենք նեղանում, նեղվում ենք, որովհետև նրանք լավ են անում, որ քննադատում են, ապագան նրանցն է: Ապագա իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ այս դահլիճի հարյուր տոկոսն են, դրանից դուրս որևէ մեկը այս խորհրդարանում տեղ չի ունենալու: Սա ասում եմ ոչ թե որպես վարչապետ, այլ՝ ՀՀ քաղաքացի»,- հայտարարեց նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով