Մինչ օրս Սյունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 89 դեպք․ մարզպետարան

Սյունիքի մարզպետարանը ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել է մարզում կորոնավիրուսի տարածվածության պատկերը, որը ներկայացնում ենք ստորև․

«Այս պահի դրությամբ Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ընդհանուր՝ 89 հաստատված դեպք, որից

– 58 հոգի բուժվել է,

– 31 հոգի բուժում է ստանում, որից՝

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– 4 հոգի՝ Կապանից,

– 1 հոգի՝ Գորիսից,

– 9 հոգի՝ Սիսիանից,

– 1 հոգի՝ Քաջարանից,

– 16 հոգի՝ Մեղրիից։

– 7 հիվանդ գտնվում է Կապանի բժշկական կենտրոնում,

– 24 անսիմպտոմ հիվանդ մեկուսացված է տանը։

Հարգելի՛ քաղաքացիներ, խստորեն հորդորում ու կոչ ենք անում՝ պահպանե՛ք անվտանգ վարքի ու ախտահանման հետ կապված՝ ՀՀ ԱՆ եւ պարետատան ցուցումները․զե՛րծ մնացեք զանգվածային միջոցառումներ կազմակերպելուց ու դրանց մասնակցելուց, հավաքներից, սահմանափակե՛ք շփումները, ձեռնարկե՛ք միջոցառումներ՝ տանը, աշխատավայրում եւ դրսում՝ ինքներդ ձեզ ու ձեր մտերիմներին պաշտպանելու ու վարակի տարածումը կանխարգելելու համար»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով