Միակ մեղավորը իշխանությունն է,սա արձանագրեք

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանը լույսի արագության նման նկարներ,տեսաերիզներ էր տարածում:Նա այս կերպ ամեն ինչ արեց,որպեսզի ապացուցի,որ ինքն ու իր ապիկար թիմը մեղավոր չեն վարակի տարածման համար և ողջ պատասխանատվությունը կրկին գլորեց շարքային քաղաքացու վրա:

Այսօրվա իր լայվում պարզ դարձավ,որ նա մատնվել է անորոշության և չգիտի թե ինչպես կարելի է մեղմել վարակի տարածումը և ըստ իրեն ելքը դա`նկարների ու վիդեոների տարածումն է:Նա անգամ չգիտի թե ինչ կարելի է անել,որպեսզի օգտագործի ուժային կառույցները սա ապացույցն է,որ Նիկոլ Փաշինյանը ուղղակի չի պատկերացում պահի լրջությունն ու երկրում ստեղծված իրավիճակը,և անորոշության մեջ հայտնված չգիտի թե ոնց պետք է դուրս հանի մեզ այս ճահճից:

Պարոն Փաշինյանը մի վտանգեք
մեզ `հրաժարական տվեք և հեռացեք,քանի որ դուք ինքներդ եք պնդում,որ այլ տարբերակ չունեք այս վարակը հաղթահարելու հարցում:Իսկ ձեր չգնալով դուք հաստատում եք,որ դուք իշխանությունն ավելի եք գերադասում քան սեփական պետության ու ժողովրդի անվտանգությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հովհաննես Խաչատրյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով