Կորոնավիրուսից մահացել է ոստիկանության Մարտունու անձնագրային վարչության պետը

«Այսօր խորը վշտով տեղեկացա որ կյանքից հեռացել է Մարտունու անձնագրայինի պետը, բոլորիս կողմից սիրված, հարգված մեր ՍԱՐՈՆ, պատճառը՝ չարաբաստիկ կորոնասվիրուսը։ Իրանից կյանք էր հոսում, ուրախություն, ընկերություն, ջերմություն։ Սարո ջան, մեծատառով մարդ ու ընկեր, հանգչիր խաղաղությամբ»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով