Կորոնավիրուսի ևս մեկ հաստատված դեպք՝ Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը

Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը կորոնավիրուսի ևս մեկ դեպք է հաստատվել: Օրեր առաջ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում պատմել էր, որ դայակներից մեկի ջերմությունը բարձրացել էր, նրան մեկուսացրել էին տանը, ինչից հետո մանկատանը 46 մարդ թեստավորվել էր: 15 մարդու մոտ հաստատվել էր կորոնավիրուս, որոնցից 9-ը երեխաներ են, 6-ը՝ աշխատակիցներ: Այդ  ժամանակ դեռևս հայտնի չէր դայակի թեստի պատասխանը, չնայած նա բոլորի հետ  թեստավորվել էր: Այսօր մեզ հետ զրույցում ԱՍՀ նախարարի մամուլի խոսնակն ասաց.

«Դայակի մոտ ևս հաստատվել է կորոնավիրուս, բայց նա հաստատությունում չէ, տանն է մեկուսացված: Բոլորը լավ են, ոչ մի փոփոխություն չկա: Նոր թեստեր չեն արվել»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսպիսով այս պահին Մարի Իզմիրլյան մանկատան աշխատակիցներից 7-ի մոտ է հաստատվել կորոնավիրուս: Վարակակիրներից ոչ ոք հոսպիտալացված չէ: ԱՍՀ նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հաստատությունում ավելի հեշտ է կազմակերպել երեխաների խնամքը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով