«Կլինիկական փորձարկումներից խոսեցինք ասեմ , շատ շուտով դա էլ կապացուցվի , և ես իմ լուման կունենամ այդ գործում».Նունե Ներսիսյան

Թորոսյան ին՞ չ ես անում ։ Հետո էլ ասում ենք ինչ՞ու տարածաշրջանում ամենաշատ վարակակիրները մեզ մոտ են ։ Ահազանգեր եմ ստացել բնակիչներից պոլիկլինիկ ծառայությունների հետ կապված և ամենահետաքրքիրը , որ երկու տարբեր մարդկանց կողմից , երկուսն էլ 19 պոլիկլինիկայի վերաբերյալ։ Մարդիկ բողոքում են , որ տանը ունեն վարակակիրներ , իրենց ինքնազգազողությունը վատացել է , ունեն ջերմություն , սակայն ընտանեկան բժիշկները հրաժարվում են տնային կանչերից ,հրաժարվում են թեստավորում կազմակերպեն ՝ մեկնաբանելով , որ երբ թոքաբորբ լինեն , այն ժամանակ նոր կթեստավորեն։ Բայց սարսափելին այն է , որ այդ մարդկանց կանչում են պոլիկլինիկա , կանգնացնում հերթեր առողջների , ծերերի և այլ քրոնիկ հիվանդների հետ և նման կերպ պայքարում վարակի տարածման դեմ։ Շատ կարևոր է , որ ԱԻՆ-ի մեքենաները անսահմանափակ քանակությամբ վառելիք են ծախսում , դիմակների գովազդ անում , վարչապետը դիմակներ առաքում ։

Բա ին՞ չ , ոնց էիք կարծում , բ՞ա այսքան հոգատար նախարար , վարչապետ ունենք , ուզում էիք վարակակիրների աննախադեպ աճ չլինե՞ր։ Բա մի քանի ամիս առաջ տնտեսական աճ ունեինք , ինչ՞ ի հիմա էլ տարածաշրջանում վարակակիրների աճ չունենանք , բա կորի մեծացումով չհպարտանանք։ ՈՒ ինչքան շատ վարակակիր , այնքան շատ կլինիկական փորձարկումներ։ Թող ես սխալված լինեմ , բայց կարծում եմ , որ սա է Թորոսյանի նպատակը ։ Հա կլինիկական փորձարկումներից խոսեցինք ասեմ , շատ շուտով դա էլ կապացուցվի , և ես իմ լուման կունենամ այդ գործում։
###Պատասխան ԵՍ ՏԱԼՈՒ ԱՐՍԵՆ###

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նունե  Ներսիսյանի  ֆեյսբուքյան  էջից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով