«Բռնությունը բռնություն է ծնում».Գարիկ Ուրումյան

Նմանը նմանին է հանդիպում։
Ծեծել են «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր-անդամ ներկայացող Հայկ Ստեփանյանին։
Բռնությունը բռնություն է ծնում:
Մարդկանց հետ վարվում են այնպես, ինչպես իրենք են վարվել ուրիշների հետ: Ծեծել են այն անձանցից մեկին, որոնք խմբակով ֆեյսբուքում և իրական կյանքում հարձակվում էին մարդկանց վրա, սպառնում, ահաբեկում, վիրավորում,հայհոյում: Նրանց բան ու գործը մի քանի հոգով 1-ի վրա հարձակվելն էլ «հանուն հեղափոխության»:
Եվ ամենևին էլ զարմանալի չէ, որ նման բաներ քարոզող, նման հայտարարություններ անող անձի հետ վարվել են նման կերպ:

Զարմանալի կլիներ, եթե նման կերպ վարվեին մեկ այլ անձի հետ, սակայն  ոչ Հայկ Ստեփանյանի:
Ծաղր ու ծանակը, սպառնալիքը, ձեռառնական վերաբերմունքը, մարդու անձին և արժանապատվությանը դիպչելը բերում է նման հետևանքների:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խոսակցություններ են պտտվում, որ նրան խաբկանքով դուրս են հանել մեքենայից: Նա դուրս է եկել ինչ-որ բան պարզաբանելու նպատակով, որից հետո նրա վրա հարձակվել են մի քանի հոգով և նա «տուժել» է անհավասար մարտում: Այսինքն,  նա արժանացել է լրիվ այն ճակատագրին և հայտնվել այն թակարդում, որը հենց ինքն էր լարում մյուսների համար:

Ռեֆորմիստների կուսակցության երիտթևի նախագահ   Գարիկ Ուրումյանի ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով