Քաղաքացին սպառնալով վնասել է երակները

Հունիսի 20-ին, ժամը 10։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 115 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացին ունի հոգեբանական խորհրդատվության կարիք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հետադարձ զանգով պարզվել է, որ քաղաքացի Գեղամ Հ․-ն (ծնված 1960 թ․) սպառնում է ինքնասպան լինել՝ վնասելով երակները։

Պարզվել է, որ Գեղամ Հ․-ն կտրել է ձախ ձեռքի դաստակի երակները և հրաժարվել հոսպիտալացումից։

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով