Կարելի է պատկերացնել, թե Ճ կլասի սարսափ ֆիլմերի ոճով «Հայկական ժամանակի» անստորագիր խմբագրականների հեղինակն ինչպես է պահի տակ մտնում խոսնակի մարմնի մեջ.Կարեն Վրթանեսյան

Էն որ թևաթափ ես լինում, այ էդ պահն ա մոտս։

Փաստորեն նեդոումոկ Իլհամ Ալիևն այնքան կա, որ կարողանում ա Սերժ Սարգսյանին ու Նիկոլին ստիպել, որ իր հրահանգով իրար խփեն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչ ասեմ… Լավ ուրախացել են այսօր թուրքերը։

* * *

Սերժ Սարգսյանի արձագանքն ինձ համար անհասկանալի էր ու անսպասելի (վատ իմաստով)։ Հասկանում եմ, որ Նիկոլը լիքը քարոզչական խաղաքարտեր է տվել Ալիևի ձեռքը, բայց այս դեպքում դրանց մասին հիշատակելը սխալ է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անսպասելի էր (լավ իմաստով) Մակունցի ու Ռուբինյանցի արձագանքները, որոնց գլխավոր ուղերձը սա էր. «Ալիև, շաշոլդ քաշի»։ Ռուբինյանցը ՍՍ-ին էլ անդրադարձավ, բայց առանց գծեր անցնելու։ Դատելով այն բանից, թե ինչ լակոնիկ ու հստակ տեքստեր էին, կարելի է ենթադրել, որ ԱԳՆ-ում էին գրել։

Ուրախացա։ Մտքումս ասացի. «Փաստորեն, գոնե արտաքին ճակատում երբեմն-երբեմն սթափվում են, էմոցիոնալ, խակ քայլերի չեն դիմում»։

Այս հարցում ո՛չ ՍՍ կողմից եմ, ո՛չ էլ ՔՊ-ի։ Ես Հայաստան պետության կողմից եմ և անկեղծ ասում եմ. այդ պահին իշխանական պատգամավորները ճիշտ խաղացին, իսկ Սերժ Սարգսյանը, ոչ։

Նիկոլը լուռ էր, ինչը տվյալ դեպքում ճիշտ տակտիկա էր։ Սեփական երկրից հարյուրավոր միլիարդներ թալանած Ալիևը տվյալ դեպքում ընդհանրապես ձայնի իրավունք չունի։ Չկա ինքն այդքան, որ իրեն Նիկոլը պատասխաներ այս թեմայով։ Պատգամավորների մակարդակով պատասխանելն այս դեպքում լրիվ ճիշտ էր։

* * *

Սույն «բազարն» այսքանով կարող էր ավարտվել ու Իլհամի կրակոցը մեծ հաշվով էլի «холостой» կլիներ։

Բայց, ցավոք, «գիժ թագավորի» գործոնը հաշվի չէի առել։ Կամ դեղերը ժամանակին չէին հասցրել, կամ իր ոչ բարով բարձրախոս Մանեն է կողքից շիրա տվել, թե շեֆ ջան, տենց ոնց կլինի, բա քեզ ասին «жёлтый земляной червь», կամ գուցե լիալուսին է մոտենում, չգիտեմ…

Նիկոլի հիստերիկ արձագանքը սպասելի էր։

Կարելի է պատկերացնել, թե Ճ կլասի սարսափ ֆիլմերի ոճով «Հայկական ժամանակի» անստորագիր խմբագրականների հեղինակն ինչպես է պահի տակ մտնում խոսնակի մարմնի մեջ, ինչպես է վերջինս դեֆորմացվում ու՝ չվերահսկելով ինքն իրեն, սկսում հիստերիկ հարվածել ստեղնաշարին. «5րդ շարասյուն – բլա-բլա-բլա – թշնամու հետ համագործակցություն-բլա-բլա-բլա» ու նմանատիպ այլ էշություններ։

Շատ խնդալու կլիներ այս ամենը, եթե հեռավոր մի երկրում լիներ, մենք էլ կողքից նայեինք ու քաղաքագիտական վերլուծություններ անեինք։

Բայց այս ամենը Հայաստանում է կատարվում։

Իսկ թշնամին բեղի տակ ոչ միայն խնդում է, այլ եզրակացություններ անում։ Որոնց հիման վրա այսօր-վաղը կարող է նաև որոշումներ ընդունել։

Ուշքի եկեք։

#безумныйКороль
#աբսուրդիԿրկես

Կարեն Վրթանեսյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով