«Իշխանությունն ուզում է քաղաքական ճնշումներ գործադրել ավագանու ընդդիմադիր անդամի նկատմամբ»Դավիթ Խաժակյան.

Իշխանությունն ուզում է քաղաքական ճնշումներ գործադրել ավագանու ընդդիմադիր անդամի նկատմամբ. դա կարող է Ն․ Փաշինյանի հանձնարարությամբ լինել. Խաժակյանը՝ իրեն առնչվող քրգործի մասին:Այս մասին Ոստիկանության քրեական գործերի գլխավոր վարչության շենքի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Ես համոզված եմ, որ դա մեկ մարդու հանձնարարությամբ կարող է լինել, որը Նիկոլ Փաշինյանն է: Երևում է՝ շատ է նեղվել հատկապես վերջին դեպքից հետո, երբ իր քավորի և քավորի եղբոր մասնակցությամբ միջադեպերից հետո պարզվեց, որ իրենց ազգականի կատարած գործողություններում կա որոշակի քրեական հանցակազմ, և հիմա ինձ ասում են՝ քեզ ամիսներ շարունակ հետևել ենք, և ինչ-որ բան այն չես արել: Ես ուզում եմ հասկանալ՝ իշխանությունն այդ ինչքան է անհանգստացած իր վիճակով, որ այսպիսի բաների է դիմում:այս իշխանությունները շատ լուրջ խնդրի առաջ են կանգնած և ավագանու ընդդիմադիր անդամին, ով, ի դեպ, նաև Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի անդամ է, Հայաստանից պատվիրակ, փորձում են ճնշման ենթարկել: Վարորդին հարցնում են՝ ինչ հաճախականությամբ է գնում աշխատանքի, և պարզվում է՝ ինձ ամիսներ շարունակ իմ մեքենայի մեջ, վարելուց նկարահանել են, որքան հասկանում եմ՝ նաև ձայնագրել են խոսակցությունները, ինչ-որ բան են բռնել և ուզում են դրանով որոշակի ճնշում գործադրել»,-ասաց ավագանու անդամը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խաժակյանի դիտարկմամբ՝ այս իշխանությունն իր պայքարի մեթոդներում որևէ սահմանագիծ չունի՝ լինի անձնական, ընտանեկան: «Այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, ես երբևէ մտայնություն չեմ ունեցել, թե Հայաստանում քաղաքական հետապնդումները դադադրել են, ես մշտապես իմ հաղորդակցությունննեորւմ եղել եմ զգուշավոր, թեև չեմ կատարել որևէ արարք, որը որևէ առնչություն կարող է ունենալ Քրեական օրենսգքրի որևէ հոդվածի հետ»,-ասաց նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով