Իշխանության պատգամավորներին ամսական 750 հազար դրամը քիչ է՝ 100 հազար էլ է պետք

ԱԺ պատգամավորները ստանում են 660 000 դրամ աշխատավարձ, ամենամսյա պարգևավճար (30%), ընդ որում ամսվա սկզբին արդեն գիտեն, որ «լավ» են աշխատելու և պարտադիր պարգևավճար են ստանալու, ամեն ամիս ստանում են նաև 50 000 դրամ պատգամավորական վճար՝ քաղաքացիների հետ իբր հանդիպումներ կազմակերպելու համար, իսկ որոշ պատգամավորներ էլ այսքանից հետո նույնիսկ բնակվարձի փոխհատուցման գումար են ստանում ՝ 100 000 դրամի չափով։ Իշխանության 14 պատգամավոր, դեռևս չպարզաբանված հիմքերով, ստանում է բնակվարձի փոխհատուցում, որի հիմքերը ստանալու համար «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ-ն դիմել է ԱԺ և սպառիչ պատասխան չի ստացել, բայց մենք մեր «քայլն արել» ենք և երկրորդ անգամ ենք դիմել՝ պատասխան ստանալու և կստանանք ուշ թե շուտ։ Ի դեպ, ըստ օրենքի՝ բնակարանի վարձակալության փոխհատուցում են ստանում Երևանում բնակարան չունեցող այն պատգամավորները, ովքեր ԱԺ են ներկայացրել նոտարական վավերացված և կադաստրում գրանցված պայմանագրեր։

Հակառակ պարագայում, երբ չկան համապատասխան ընթացակարգով վավերացված պայմանագրեր՝ Երևանում իրենց անունով գրանցված բնակարան չունեցող պատգամավորները կարող են ստանալ 100 000 դրամ փոխհատուցում և օրինակ՝ բնակարան չվարձակալել կամ ապրել ընտանիքի անդամի անունով գրանցված բնակարանում։ Ամեն դեպքում փաստն այն է, որ մոտ 750 000 դրամը «քիչ» է պատգամավորներին և նրանք 100 000 դրամ էլ պետք է ստանան, հո՞ 30-40 000 դրամ թոշակ ստացողի նման չեն կարող ապրել։ Երկրում սահմանադրական կարգը տապալելու և Նիկոլի քմահաճույքներն իրականացնելու համար՝ իրենք էլ իրենց փայն են տանում բյուջեից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բաբկեն  Հարությունյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով