Հայաստանում փետրվարից եղել են կորոնավիրուսի գրանցված դեպքեր, և այդ պայմաններում Փաշինյանը մինչև մարտի կեսերը հանրահավաքներ էր անում. Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է նախօրեին վարչապետի առանձնատան դիմաց ուղիղ եթերով Նորքի բժշկական կենտրոնի ղեկավարի կողմից միամտաբար ներկայացված իրականությանը, որն անհամոզիչ կերպով փորձել է շեղել Նիկոլ Փաշինյանը: Բաբայանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Երեկ Նիկոլ Փաշինյանի առանձնատան դիմաց ուղիղ եթերով Նորքի բժշկական կենտրոնի ղեկավարը միամտաբար հայտնեց իրականությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԲԿ ղեկավարը բոլորիս անզգուշությամբ տեղեկացրեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարն իրենք սկսել են փետրվար ամսից: Հետևաբար փետրվարից արդեն մենք ունեցել ենք գրանցված դեպքեր:

Այս պայմաններում Փաշինյանը մինչև մարտի կեսերը հանրահավաքներ էր անում…

Հ.Գ. ԲԿ ղեկավարի կողմից սխալմամբ ճշմարտություն ասելը փորձեց շեղել Փաշինյանը, շատ անհամոզիչ կերպով փորձելով համոզել, թե իբր Դավիդյանցը շփոթեց: Անհնար է երեք անգամ շփոթել «չորս ամիս» և «փետրվար» եղելությունը…»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով