Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 515 , մահվան՝ 15 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 10524 է, մահվան դեպքերինը՝ 229

Հայաստանում հունիսի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 515 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 10 524-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 170 է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Հունիսի 3-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 59 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 15 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 229-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 27 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3454, փաստացի բուժվողներինը՝ 6841 (մեկ օրում ավելացել է 473-ով): Մեկ օրում թեստավորվել է 1733 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 61 650 քաղաքացի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով