Գագիկ Ծառուկյանի շնորհավորանքը Բուժաշխատողների միջազգային օրվա առթիվ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել բուժաշխատողի մասնագիտական տոնի կապակցությամբ.

«Սիրելի՛ բուժաշխատողներ,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիպոկրատի երդվյալներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի այս օրերին ես ուզում եմ առանձնահատուկ երախտիքի խոսք ուղղել ձեզանից յուրաքանչյուրին: Այս օրերին դուք իսկապես հերոսական պայքար եք մղում աշխարհը պատուհասած համավարակի դեմ: Ձեզանից շատերն, արդեն ամիսներ շարունակ, կտրված լինելով ընտանիքներից, հարազատներից ու երեխաներից՝ անձնվիրաբար, օրուգիշեր պայքարում են մարդկային կյանքերի փրկության ու առողջության պահպանման համար:

Հավատացե՛ք, մենք դա տեսնում ու անասելի բարձր ենք գնահատում: Տոնական այս օրը դուք անցկացնում եք վիրահատարաններում, վերակենդանացման բաժանմունքներում, շտապբուժօգնության ծառայությունում` հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը, անմնացորդ նվիրումով կատարում աստվածահաճո այս առաքելությունը:

Ուզում եմ, որ դուք վստահ լինեք՝ ձեր անձնազոհությունն ու նվիրվածությունը մենք շատ բարձր ենք գնահատում: Համոզված եղեք, որ դժվարին այս պայքարում մենք ձեր կողքին ենք: Եվս մեկ անգամ շնորհավորելով տոնի առթիվ՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր բուժաշխատողներին մաղթում եմ կամք ու տոկունություն, ձեր ընտանիքներին ու համայն հայ ժողովրդին՝ քաջառողջություն: Աստված պահապա՛ն ձեզ բոլորիդ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով