Բաղրամյան և Սասունիկ գյուղերի միջնամասում այրվում է խոտածածկ տարածք․ հրդեհը մեկուսացված է

Հունիսի 22-ին, ժամը 11։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունիկ գյուղում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան և Սասունիկ գյուղերի միջնամասում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։25-ին։ Այրվում է մոտ 13 հա խոտածածկ տարածք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով