ԱԺ-ն արտահերթի է գնում եւ փորձելու է իր հերթական 88-ի հակաօրինական օպերացիայով «լուծել»  ՍԴ-ի հարցը

ԱԺ-ն արտահերթի է գնում եւ փորձելու է իր հերթական 88-ի հակաօրինական օպերացիայով «լուծել»  ՍԴ-ի հարցը,ինչը հակասահմանադրական է, հակավենետիկյան եւ հակաօրինական․․Այո, եւ այս մասին տարբեր իրավաբաններ, ՍԴ մասնագետներ, փաստաբաններ եւ այլ ողջախոհ մարդիկ իրենց բողոքը, խոսքը, դժգոհությունն են հայտնում․, ինչպես օրինակ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանն է նշում․<Այսքանով հանդերձ, առնվազն տարօրինակ է, որ սեփական նախաձեռնությամբ դիմելով Վենետիկի հանձնաժողովին և քաջ տեղյակ լինելով Հանձնաժողովի կարծիքի նախագծում արտահատված տեսակետներին (կարծիքի նախագիծը նախօրոք ուղարկվել է կառավարությանը և որոշակիորեն մեղմվել է վերջինիս առաջարկների հիման վրա), իշխող մեծամասնությունը հունիսի 19-ին՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի ընդունման օրը, Ազգային ժողով է ներկայացրել Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխության մի նախագիծ, որը տրամագծորեն հակասում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքին։ Բոլորովին էլ զարմանալի չէ, որ իր կարծիքի վերջին կետում, որը սկզբնապես նախատեսում էր հայկական իշխանություններին հետագա աջակցություն ցուցաբերելու պատրաստականություն, Հանձնաժողովը ափսոսանք է հայտնում, որ «իր կարծիքի հաստատման օրը Հայաստանի խորհրդարանում ներկայացվել է սահմանադրական փոփոխությունների առաջարկ, որը չի համապատասխանում կարծիքում նշված հանձնարարականներին» (կետ 82)»:
Հիմա, հարց խոորհրդարանական ընդդիմությանը՝ ո՞րն է լինելու նրանց դիրքորոշումը, ի՞նչ են անելու, գնալու են հանգիստ նստեն եւ մասնակցեն երկրի գլխավոր օրենքի հուղարկավորությա՞նը, ՍԴ հուղարկավորությա՞նը, թե՝ վերջապես կանցնեն կոշտ քայլերի եւ կասեն իրենց <տղամարդկային> խոսքը․․

Նույն հարցս ուղղեմ նաեւ արտախորհրդարանական ուժերին՝ ի՞նչ եք անելու, այսպես սոցցանցերում եւ հարցազրույցներում խելոք մտքեր եք հնչեցնե՞լու, բողոքելո՞ւ եք, թե՝ կանեք ձեր <տղամարդկային> քայլը․․
Կռվից հետո սուր ճոճելը ողբերգականորեն ծիծաղելի է եւ՝ ճաշից հետո մանանեխը հեչ տեղին չի լինում․․․․․Կողմնորոշվեք, պարոնայք, իշխողները դարձյալ անում են իրենց քայլը, իսկ ի՞նչ եք անում դուք, իսկ ի՞նչ ենք անում մենք․․․․․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով