Այսօրվանից դադարեցնում եմ գործունեությունս «Հանրապետություն» կուսակցությունում․ Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառել է, որ դադարեցնում եմ գործունեությունս «Հանրապետություն» կուսակցությունում։ Թեհմինա Վարդանյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Այսօրվանից դադարեցնում եմ գործունեությունս «Հանրապետություն» կուսակցությունում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այն, ինչ ունի սկիզբ՝ ունի նաև ավարտ:

Կուսակցական գործունեությունս ինձ տվել է մեծ փորձ, քաղաքական հստակ դիրքորոշում՝ պայքարել հանուն արդարության և սկզբունքների: Շնորհակալ եմ:

Ցանկացած հարաբերության մեջ գլխավորն ազնվությունն ու անկեղծություն է: Ցավոք, գտնում եմ, որ կուսակցական գործունեությանս այս փուլում ես ինձ սպառել եմ: Որոշել եմ դադարեցնել գործունեությունս «Հանրապետություն» կուսակցության կազմում և ճանապարհս շարունակել որպես անկախ քաղաքական գործիչ: Այսպես, միանշանակ, ազնիվ է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անտեսել սա՝ կնշանակի դավաճանել ինքս ինձ ու իմ արժեքները:

Ես գնում եմ առաջ, թերթում եմ կյանքիս կարևորագույն, բայց այլևս հին էջն ու բացում նոր քաղաքական էջ: Գործունեությամբս փորձելու եմ վերահաստատել՝ իմ նոր ու անկախ ուղին արդարացված է:

Շարունակելու եմ աշխատանքս Երևանի ավագանու կազմում և, ինչպես միշտ, աշխատելու եմ հանուն Երևանի ու երևանցու:

Գործընկերներիս մաղթում եմ արդյունավետ ու անաչառ աշխատանք»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով