Այսօր տեղեկացա, որ քաղաքական իշխանությունը պատրաստվում է հաջորդ հանցագործությանը

Մասնավորապես պլանավորում են հիմք ընդունել նախագահի տեղեկացումն այն մասին, թե վերջինս չի ստորագրելու ՍԴ մասին օրենքը և վաղը պետք է հրապարակեն այդ օրենքը` դրանք փորձելով մտցնել ուժի մեջ:

Փորձելով օգնել իշխանությանը խորհուրդ եմ տալիս չանել նոր խախտում: Իսկ դա կրկին կոպտագույն հակասահմանադրական քայլ կլինի, քանի որ.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սահմանադրության 129-րդ հոդվածով սահմանված է, որ օրենքները ստորագրելու համար Հանրապետության նախագահն ունի 21 օր ժամանակ: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ սահմանադրությամբ նախատեսված այդ ժամկետը նախագահին տրված է օրենքներն ստորագրելու համար, և ոչ թե չստորագրելու:

Հետևաբար որևէ մեկն իրավունք չունի նախագահին տրված ժամկետի ավարտից շուտ իրականացնել որևէ գործողություն:

Ինչ վերաբերվում է նախագահի կողմից ԱԺ նախագահին չստորագրելու մասին տեղեկացման հանգամանքին, ապա այդպիսի լիազությամբ կամ գործառույթով օժտված չէ նախագահը, ուստի այդ տեղկացումը չունի իրավական հենք և չի կարող դառնալ որևէ գործողության իրավական հիմք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չէ, ես իհարկե գիտեմ, որ դուք ինչ ուզում անում եք, գիտեմ, որ Հայաստանում դուք իրավական բանդիտիզմ եք իրականացնում, բայց մտքովս անցավ նորից հուշել, որ չլսեք ձեր հայտնի սահմանադրատգետին:

Արսեն  Բաբայանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով