Այս իշխանությունը ամենամեծ մարտահրավերն է մեր պետականությանը և Ազգին: Հերթական ոչ հայանպաստ ազդակը միջազգային դաշտից

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները հանդես են եկել հայտարությամբ, որով կոպտորեն անտեսվում է Արցախի հարցում հայկական կողմի՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման գործընթացը, փոխարենը՝ հստակ շեշտադրվում է ագրեսոր ադրբեջանի շահերը:

Հասկանու՞մ եք, այս ապազգայինները ինչ խայտառակության մեջ են գցել երկիրը նաև միջազգային հարթակներում: Ադրբեջանական լոբբինգը իր աստեղային ժամն է ապրում, (չնայած դա շատ կարճ է տևելու), իսկ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ զբաղված է ոչ թե մեր պետական շահը առաջ տանելով ու հակառակորդին արժանի պատասխան տալով, այլ ընդդիմադիր դաշտը վերացնելու հակաժողովրդավար ու հիվանդագին հայտարարություններով:
Սա էլ ԵԽ պատգամավորների հայտարությունը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Անցած տարի հայտարարված Հայաստան-Լեռնային Ղարաբաղ կապող երրորդ մայրուղու շինարարությունը շուտով կսկսվի: Այս նոր ճանապարհային ենթակառուցվածքը Կապանը Հայաստանում կկապի Հադրութի հետ Լեռնային Ղարաբաղում՝ անցնելով Գուբադլիի և Ջաբրայիլի շրջանների միջով, որոնք ևս օկուպացված են: Որպես կանոն, մենք աջակցում ենք այն նախագծերին, որոնք նպաստում են տարածաշրջանային համագործակցությանը, կապերի հաստատմանը և Արևելյան հարևանության մարդկանց միջև շփմանը: Սակայն այս ճանապարհը կառուցելու որոշումը կայացվել է առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության՝ միջազգային իրավունքի խախտմամբ: Բացի այդ, այն կարող է խորհրդանշական կերպով ամրացնել Լեռնային Ղարաբաղի եւ դրա շրջակա տարածքների ապօրինի օկուպացումը: Ուստի մենք շատ ենք ցավում այս նախաձեռնության կապակցությամբ, քանի որ այն չի նպաստում վստահության, խաղաղության և հաշտեցման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը: Մենք կրկին հայտարարում ենք մեր շարունակական աջակցության մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց՝ 2009-ին ընդունված Հիմնարար սկզբունքներին: Որպեսզի այս միջնորդությունը հաջողություն ունենա, մենք Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում բարեխղճորեն ակտիվացնել իրենց ստանձնած պարտավորությունները հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»:

Ռազմական, հասարակական գործիչ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, հայտնի հետախույզ Գևորգ Գևորգյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով