Այլակարծությունը Հայաստանում դատապարտվում է արդեն քրեական գործերով. «Մեդիա պաշտպանը»՝ «Հրապարակ» օրաթերթի հոդվածն ուսումնասիրելու՝ Դատախազության գրության վերաբերյալ

«Մեդիա պաշտպանը» գրում է, որ ըստ «Հրապարակ» օրաթերթի` խմբագրություն են զանգահարել ոստիկանության քրեական վարչությունից և ասել են, որ ստացել են դատախազի գրությունը, որտեղ վերջինս հրահանգել է «ուսումնասիրել «Հրապարակի» հեղինակ Էդիկ Անդրեասյանի «Բռնապետիկն ու մենք» հոդվածում առկա հանգամանքները և լուծել հեղինակին քրեաիրավական պատասխանատվության ենթարկելու հարցը»։

Օրաթերթը նշում է, որ հոդվածը հրապարակախոսական է՝ որևէ փաստական տվյալ չի պարունակում, հիմնական միտքն այն է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ստեղծված իրավիճակի հետ կապված իր մտահոգությունն է հայտնում: Ներկայիս որոշ պատգամավորներ նախկինում լրագրողներ են եղել, և իրենք էլ իշխանությանը քննադատող հոդվածներ են գրել: Նրանցից շատերն այժմ իշխանության մաս են կազմում ու փորձում են խոչընդոտել խոսքի ազատությունը, և իրենց նախկին գործընկերների դեմ հանդես են գալիս քրեական գործերով:

Փաստացի, այլակարծությունը Հայաստանում արդեն դատապարտվում է քրեական գործերով։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն իր աջակցությունն է հայտնում օրաթերթի խմբագրությանը և լրագրող Էդիկ Անդրեասյանին: Հետամուտ կլինենք, որպեսզի խոսքի ազատության դեմ ուղղված այս քայլերը համարժեք գնահատական ստանան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով