Ապրիլյանի հանգամանքները քննող հանձնաժողովի վերջին հյուրը. այսօր «կքննեն» Բակո Սահակյանին.«Հրապարակ»

«Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումսանիրող քննիչ հանձնաժողովի գործունեությունը մոտեցավ  վերջնաժամկետին։ Այսօր տեսակապով կլսեն Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին:

Աշխատանքը կազմակերպել են հեռավար: Ուշագրավ է, որ վերջինիս լսելու հարցում հանձնաժողովը տևական ժամանակ չէր կողմնորոշվում, ի վերջո, եկել են եզրահանգման, որ լրացուցիչ ինֆորմացիան չի խանգարի, և քանի որ այսօր լրանում է հանձնաժողովի գործունեության ժամկետը, որպեսզի հանդիպման գրաֆիկը հարմարեցնելու դժվարություններ չունենան, նախապատվությունը տվել են տեսակապին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բակո Սահակյանն այս հանձնաժողովի վերջին «հյուրը» կլինի, դրանից հետո կանցնեն, այսպես կոչված, խորհրդակցական սենյակ, ամռան ամիսներին կկազմեն զեկույցը, որպեսզի աշնանը հաշվետվություն ներկայացնեն խորհրդարանին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով