14-ամյա պատանին իր մոտ եղած դանակով հարվածել է 16-ամյա տղայի թիկունքին՝ պատճառելով մարմնական վնասվածք, հարուցվել է քրգործ․ ՔԿ

2020թ. մայիսի 27-ին՝ ժամը 19:10-ին, Մուրացան բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ ողնաշարի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 16-ամյա տղա: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Պարզվել է, որ նույն օրը` ժամը 12:00-ի սահմաններում, Ավան վարչական շրջանում գտնվող վարսավիրանոցի մոտ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 14-ամյա պատանին իր մոտ եղած դանակով մեկ անգամ հարվածել է 16-ամյա տղայի թիկունքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ: 14-ամյա պատանու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը:

Նախաքննությունը շարունակվում է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով