Daily Archives: 01.06.2020

«Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին».Արմեն Մուրադյան

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին Հունիսի 4-ին, ժամը 15։00-ին, համալսարանական մասնագետները վերջնականապես կկոտրեն Covid 19-ի վերաբերյալ շրջանառվող բոլոր միֆերը։ Եվ այսպես, այս պահից սկսած մինչև հունիսի 3-ը, ժամը 18։00-ն կարող եք ներկայացնել Covid 19-ի վերաբերյալ ձեզ հետաքրքրող հարցերը:… Կարդալ ավելին »

Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար․ Ամիրան Գամկրելիձե

Վրաստանը չի կարող բացել սահմանը կորոնավիրուսի տարածման բարձր մակարդակով երկրներից, այդ թվում՝ Հայաստանից զբոսաշրջիկների համար, «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։ «Առաջին հերթին զբոսաշրջիկները կլինեն «կանաչ» երկրներից։ Զբոսաշրջության վարչությունը աշխատում է այդ ուղղությամբ։ Նվազագույն ռիսկով երկրների հետ կձեւակերպվեն երկկողմ համաձայնագրեր։ Մշակվում են որոշակի գործընթացներ՝ ինչպիսի թեսթ պետք է անցնի… Կարդալ ավելին »

Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց հանրաքվեն չեղարկելու մասին օրենքի նախագիծը, ինչը նույնն էր, որ ԱԺ-ն ընդուներ հունիս ամիսը չեղարկելու օրենքի նախագիծ

Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց հանրաքվեն չեղարկելու մասին օրենքի նախագիծը, ինչը նույնն էր, որ ԱԺ-ն ընդուներ հունիս ամիսը չեղարկելու օրենքի նախագիծ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց հանրաքվեն չեղարկելու մասին օրենքի նախագիծը, ինչը նույնն էր, որ ԱԺ-ն ընդուներ հունիս ամիսը չեղարկելու… Կարդալ ավելին »

Բանկային գաղտնիքի մասին օրենքն ընդունվել է երկրը բռնապետության վերածելու նպատակով․ Հրանտ Բագրատյան

Բանկային գաղտնիքի մասին օրենքն ընդունվել է երկրը բռնապետության վերածելու նպատակով։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային ծրագրում ասել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի  ընդունած բանկային գաղտնիքի և ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքներին։ «Ես փող եմ դնում բանկում, որը դու առանց այն էլ հարկում ես, հիմա ամեն մի քննիչ կարող է… Կարդալ ավելին »

Իշխանության մանիպուլացիոն գործողություններն առաջացրել են հանրային առողջապահական ճգնաժամ, որի պատասխանատուն կառավարությունն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ. Փաստահավաք խումբ

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Հայաստանում նոր կորոնավիրուսի առաջին վարակակրի հաստատման օրվանից՝ 2020թ. փետրվարի 28-ից, արվել է 58 668 թեստավորում, որոնց 16,1 տոկոսը՝ 9492 , եղել է դրական արդյունքով ։ 2020թ. մարտին անցկացվել է 3154 թեստավորում, որոնցից դրական արդյունքով են եղել 571-ը՝ 18,1 տոկոսը։ Ապրիլին անցկացվել է 18 905… Կարդալ ավելին »

ՍԱՏՄ ստուգայցը է կատարել Երևանի Արաբկիր վարչական շրջանում, իսկ Կենտրոն վարչական շրջանում կասեցրել է կրկնակի խախտում կատարած երկու հանրային սննդի օբյեկտների աշխատանքը 48 ժամով

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկումները հանրապետության բոլոր մարզերում, ինչպես նաև մայրաքաղաք Երևանում:  Այս մասին հայտնում են տեսչական մարմնից: Այսօր ՍԱՏՄ տեուչները ստուգայց են կատարել Երևանի Արաբկիր վարչական շրջանի հանրային սննդի կազմակերպություններում: Հայտնաբերված խախտումների մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն, որտեղ էլ կորոշվի այն պատժամիջոցը, որը պետք է կրի տնտեսվարողը թույլ տրված խախտման համար: Այսօր… Կարդալ ավելին »

«Հարսնաքար»-ի նախկին տնօրենի կողմից Ընկերության գույքը խարդախությամբ հափշտակելու փաստի առթիվ, մեր հաղորդման հիման վրա ՀՀ ՔԿ-ում հարուցվել է քրեական գործ. Ամրամ Մակինյան

Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» համալիրի նախկին տնօրեն Հայկ Շահնազարյանի կողմից Ընկերության առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու փաստի առթիվ, մեր հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ: Հույս ունենք, որ այս քրեական գործով նույնպես կձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները արտերկրում գտնվող Հայկ Շահնազարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ…… Կարդալ ավելին »

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. 28–ամյա տրակտորիստը տրակտորով կողաշրջվել է. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը և տեղեկացնում, որ ժամը 11:40-ի սահմաններում Վարսեր գյուղի բնակիչ, 28-ամյա Վիգեն Մ.-ն Սևան-Ծաղկունք-Զովաբեր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում իր վարած «ՅՄԶ» մակնիշի տրակտորով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վթարի հետևանքով տրակտորիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան»… Կարդալ ավելին »

«Ուզու՞մ եք մարդիկ հավատան, որ իրոք հիվանդ եք, ուրեմն ձեզ հիվանդի պես պահեք».Արմեն Աշոտյան

Ուզու՞մ եք մարդիկ հավատան, որ իրոք հիվանդ եք, ուրեմն ձեզ հիվանդի պես պահեք: Թե չէ, «վարակված եմ, բայց ձեր խաթր տեսեք ոնց եմ աշխատում» տեսարանները, մեղմ ասած, զավեշտալի են եւ հակասոցիալական։ Մանավանդ, որ անգամ առողջ ժամանակներդ ժողովուրդը այդպես էլ ձեր աշխատանքը չտեսավ: Հ.Գ. Առողջություն բոլորիս, իսկ հիվանդներին՝ շուտափույթ ապաքինում: Արմեն  Աշոտյանի  ֆեյսբուքյան  էջից