Այսօր՝ հունիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը և տեղեկացնում, որ ժամը 11:40-ի սահմաններում Վարսեր գյուղի բնակիչ, 28-ամյա Վիգեն Մ.-ն Սևան-Ծաղկունք-Զովաբեր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում իր վարած «ՅՄԶ» մակնիշի տրակտորով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վթարի հետևանքով տրակտորիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՃՈ ծառայողները
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news