Խարբերդի ամառանցներում ամբողջությամբ այրվել է վագոն-տնակ

Մայիսի 23-ին, ժամը 16:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խարբերդի ամառանցների թիվ 11 փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ այրվում է վագոն-տնակ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։20-ին, մարվել՝ 17։30-ին։ Վագոն-տնակն (մոտ 20 քմ) ամբողջությամբ այրվել է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով