Վթար` Սեբաստիայի փողոցում

Մայիսի 1-ին, ժամը 08:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» և «Mercedes-Benz C200» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes-Benz C200» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել կանգառում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փրկարարները «Mercedes-Benz C200» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին (Ստեփան Դ., ծնված 1999 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով