«Ո՞վ էր փորձում փակել Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, հիշո՞ւմ եք։ Ո՞վ փակեց ՁԻԱՎ-ի դեմ պայքարող մասնագիտացված կենտրոնը, ո՞վ էր ձեռ առնում կենտրոնի բուժանձնակազմին».Կարեն Վրթանեսյան

Ընկերներիցս ոմանք նեղվում են, որ անընդհատ հիշեցնում եմ իշխանությունների սխալները, եթե չասեմ հանցանքները։

«Այ մարդ, լավ, հասկացանք, անցիր առաջ», — մտածում ու երբեմն էլ ասում են իրենք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ծը…

Տեսե՛ք, շատ-շատերը միևնույն է մոռանում են, թե ով ինչ էր ասում և անում դեռ մարտ-ապրիլին և իշխանական պրոպագանդիստների դրդմամբ հիմա էլ սկսել են կրկնել. «Բա ի՞նչ էիք ուզում մեր քայքայված բժշկական համակարգից», «Բա էս անգրագետ ժողովուրդը, որ չի ուզում լսի Նիկոլի հորդորները» և այս տիպի այլ կեղծ փաստարկներ։

Սպասե՛ք, բայց ո՞վ էր քայքայում այդ համակարգը։ Ո՞վ էր փորձում փակել Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, հիշո՞ւմ եք։ Ո՞վ փակեց ՁԻԱՎ-ի դեմ պայքարող մասնագիտացված կենտրոնը, ո՞վ էր ձեռ առնում կենտրոնի բուժանձնակազմին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ո՞վ էր գլուխ գովում 2016 թվականի տվյալներով և ընդամենը 2 ամիս առաջ պնդում, թե Հայաստանը, իբր, համաճարակների դեմ պայքարի աշխարհի լավագույն համակարգերից մեկն ունի։

Եւ այլ ձև չկա, քան անընդհատ հիշեցնելը մարդկանց, որ հենց Նիկոլն էր, որ դեռ 1 շաբաթ առաջ առանց դիմակի էր ֆրֆռում, որ 3 ամիս նույն Նիկոլն էր կառավարության նիստերն առանց դիմակ անցկացնում, որ նույն Արսեն Թորոսյանն էր դիմակների դեֆիցիտի մասին հարցեր տվող լրագրողներին հեգնում և այլն, և այլն։

Ժողովրդի շատ անլուրջ մոտեցումը հակահամաճարակային միջոցառումներին ամիսների ընթացքում ձևավորել են հենց իշխանությունները։

Ինչի համար վաղ թե ուշ պատասխանատվության կանչվելու են։

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող  Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով