UCOM-ի գործ… Մինասյան… Վանեցյան… Քոչարյան… Սարգսյան… Իշխանությունը հորինված տեսարանների պակաս չի ունենալու

Հռոմեացի գրող-երգիծաբան Յուվենալը մոտ 2 000 տարի առաջ բանաձևեց Հռոմեկան կայրությունում իշխանության պահպանման գաղտնիքը, որով վերնախավը բանեցնում էր իր ազդցությունը Հին Հռոմի շարքային ժողովրդի վրա: Այդ բանաձև կոչվում էր Panem et circenses՝ հաց և տեսարաններ:

Այս բանաձևի կենսունակությունը բազմիցս ապացուցվել ինչպես հին ժամանակներում, այնպես էլ միջնադարում և նոր պատմության մեջ: Ավտորիտար, հակաժողովրդավարական իշխանությունները բոլոր ժամանակներում, խաղաղալով մարդկանց բնական պահանջների և ցածր ինստինկտների հետ, հաջողությամբ պահել են իրենց ազդեցությունը, ժողովրդին թուլափայ շպրտելով տարաբանույթ տպավորիչ ներկայացումների և անվճար կամ էժան սննդի տեսքով:

Հռմեական կայսրերը գիտեին, որ բնակիչներին ձրի ցորեն բաժանելը պետք է զուգակցվի տարաբնույթ ազդեցիկ ու թանկ միջոցառումներով՝ գլադիատորական մարտերով, էկզոտիկ կենդանիներով, տրիումֆալ երթերով, զանազան խաղերով և այլն: Ժողովրդին պահում էին, մեր օրերի լեզվով ասած, «փորը կուշտ, տակը չոր» վիճակում։

Այս բանաձևի կենսունակությունն իր երկու բաղադրիչների ճիշտ զուգակցման մեջ էր, քանզի միայն հացով կամ, հատկապես, միայն տեսարաններով այն չի աշխատում:

Ներկայիս Հայաստանի «փոքրիկ Նեռոնը» համաճարակի ֆոնին օրեցօր խորացող ժողովրդի սոցիալական խնդիրների սաստկացման պարագայում, երբ կառավարությունը ի վիճակի չէ նորմալ «հաց» բաժանել մարդկանց, շեշտը փորձում է դնել տեսարանների վրա:

Սա է պատճառն անիմաստ ու պարզունակ լայվերի, սկանդալային գրառումների, մրցակիցների հանդեպ սաստկացող քրեական հետապնդումների և դատարկ տեղը բարձր աղմկելու անմեղոսունակ տեսարանների:

UCOM-ի գործ… Մինասյան… Վանեցյան… Քոչարյան… Սարգսյան… Իշխանությունը հորինված տեսարանների պակաս չի ունենալու։

Բայց ինչպես բազում այլ դեպքերում, այս անգամ ևս նա պատմության դասեր չգիտի և չի հասկանում, որ առանց հացի, միայն տեսարաններով ժողովդրին լռեցնել չի կարողանալու:

Դեռ 22 թվականին կայսր Թիբերիուսը խոստովանել էր, որ առանց հռոմեացիներին ցորեն բաժանելու օրենքի պետությունը կործանվելու է։

«Հաց չկա, բայց դուք յոլա գնացեք» տարբերակը չի աշխատելու և միայն մոտեցնելու նեռոնական իշխանության վախճանը։

Դատարկ ստամոքսը տեսարաններ չի մարսում։

Արմեն  Աշոտյանի  ֆեյսբուքյան  էջից

«ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանն է հեղափոխությունից առաջ և հետո».Նարեկ Մալյան

17.05.2020

Դեղերդ խմիր, տուպիցա.Աննա Հովները՝Փաշինյանին

19.05.2020

Նոր կոռուպցիոն սխեմա՞. հայտնի եռյակը դիմակի բիզնես է սկսո՞ւմ Հայաստանում

17.05.2020

«Եթե տղամարդ լինեիր, կարող ա պահանջեի ներողություն խնդրել գռեհիկ բառապաշարիդ համար, բայց ավաղ».Անժելա Էլիբեկովան`Ստոյպա Սաֆարյանին

17.05.2020

Սերժ Սարգսյանի ասուլիսը իրոք կարող է լինել այն քաղաքական «երկրաշարժը»,որի «փլատակների» տակ շատերը կարող են հայտնվել.Վահան Բաբայան

19.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով