Նոր կոռուպցիոն սխեմա՞. հայտնի եռյակը դիմակի բիզնես է սկսո՞ւմ Հայաստանում

Կառավարության որոշմամբ մայիսի 18-ից ամբողջությամբ կգործարկվի հանրային տրանսպորտը, կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում, կգործեն մարզասրահները, բացօթյա պատմամշակույթային վայրերը, կիրականացվեն նաև մի քանի այլ թուլացումներ: Հետաքրքիրն այն է, որ այս ամենի ֆոնին միայն մայիսի 25-ից դիմակ կրելը՝ այդ թվում բաց տարածքներում, կդառնա պարտադիր։

Ի՞նչ է ստացվում․ մարդիկ մեկ ամբողջ շաբաթ առանց պարտադիր դիմակ կրելու օգտվելու են հանրային տրանսպորտից և այլ ամեն ինչից, որից հետո նոր միայն դիմակ կրելը դառնալու է պարտադիր։ Այս ամենին որևէ տրամաբանական բացատրություն տալը դժվար է, բայց կարծես այն կա։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ դիմակների արտադրությամբ զբաղվելու են Հայաստանում, իսկ դրա գլխին կանգնած են լինելու անձամբ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, նրա եղբայրը՝ Հրաչ Հակոբյանը և Փաշինյանի եղբոր տղան՝ Սիփան Փաշինյանը, բայց արտադրությունը սկսելու համար կան որոշ տեխնիկական բացեր, որոնք պետք է լրացվեն առաջիկա օրերին, ինչի պատճառով էլ դիմակ կրելը պարտադիր է դառնում ոչ թե մայիսի 18-ից, այլ դրանից մեկ շաբաթ հետո։ Քաղաքացիների շրջանում և սոցցանցերում քննարկվում է, որ սա հերթական կոռուպցիոն սխեման է, որը շատ նման է 1990-ականների այն պատմությանը, երբ մարդկանց ստիպում էին «ագնետուշիտել» պահել մեքենաների մեջ, քանի որ դա Վանոյին էր «պետք»։ Ցավալի է, բայց իշխանամերձ շրջանակները ժողովրդի առողջության ու անվտանգության հաշվին փորձում են գումար վաստակել՝ կանգ չառնելով ոչ մի բանի առաջ։ Շշուկներ կան, որ այս կերպ աշխատած գումարով հայտնի եռյակը պատրաստվում է փակել ծխախոտի չհաջողված գործարքի ծախսերը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Դառը ճշմարտություն» ֆեյսբուքյան  էջից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով