Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

Սիրելի հպարտ քաղաքացիներ, երկու տարի առաջ ձեր աջակցությամբ/եւ, ոչ միայն՝ ձեր/, ես զավթեցի իշխանությունը, ես խոստացա վերացնել արագաչափերը, կարմիր գծերը, ԵԱՏՄ-ից երկիրը հանել, գազի գինն իջեցնել, բոլորիդ կյանքը դարձնել ավելի լավը, ավելի բարեկեցիկ եւ ավելի արդար, ես խոստացա, որ դուք լավ կապրեք, որ երջանիկ կլինեք, որ ահռելի ներդրումներ կգան Հայաստան, որ Արցախը կնստի բանակցությունների սեղանին, որ մեր հարեւան պետությունները մեզ կհարգեն, որ կոռուպցիա եւ հովանավորչություն չի լինի, որ ԱԺ-ն ախոռ չեմ դարձնի, որ նախարարները եւ պաշտոնյաները ձեզանից լավ չեն ապրի, որ բյուջեն միայն ձեր՝ շարքային քաղաքացիների շահերին կծառայի, մի խոսքով, ես լիքը խոստումներ տվեցի․․Բայց՝ հայտնվեցի կոտրած տաշտակի առաջ, որովհետեւ իմ ոչ մի խոստում ես չեմ կատարել, եւ, զբաղված եմ եղել իմ ընտանիքի եւ հարազատների բարեկեցությամբ, մաքսանենգությամբ, տեռորով, խաբեությամբ․․․
Ես հասկացա, որ վարչապետ լինելը թթու թան չէ, ամեն մարդու բան չէ․․Ուստի, ես խնդրում եմ, մերժեք ինձ, աղաչում եմ, մերժեք, գնամ մեր տուն, հանգիստ նստեմ տեղս եւ զբաղվեմ իմ գործով, գրեմ-մրեմ․․․Մերժեք, գնամ, քանի դեռ լրիվ չեմ խելագարվել, մարդ եղեք, մերժեք․․․

Պարտադիր պիտի մերժեք ինձ, քանի որ անցավ երկու տարի եւ ես,իմ ոչ մի խոստումը չեմ կատարել, ինքս անգամ հոգնել եմ իմ իսկ սուտ խոստումներից, դուք չեք հոգնե՞լ, ախր անձամբ եմ ասում, որ ձեզ խաբել եմ,ախր, սիրելի հպարտներ, հասկացեք վերջապես, դուք չարաչար սխալվեցիք ինձ վարչապետ կարգելով։ Գոնե հիմա հավատացեք ինձ, իմ այս խոսքերի հետեւում պատմություն կա եւ այդ պատմությունը ստի, կեղծիքի, խաբեության վրա խարսխված պատմություն է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուստի, չգիտեմ, թե դուք ինչ կանեք, բայց հենց հիմա ես մերժում եմ ինքս ինձ եւ հեռանում եմ, բարին ընդ ձեզ․․․
Եվ ուզում եմ իմանաք՝ Սերժը ճիշտ էր, ես սխալվեցի․․․․??

Մարգարիտ Եսայանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով