ՀՐԱՏԱՊ.Քաղաքացին դիմել է Երևանի բժշկական կենտրոններից մեկը, որտեղ նրան ասել են, որ կհոսպիտալացնեն «սուր թոքաբորբ» ախտորոշմամբ

ՀՐԱՏԱՊ

Սիրելի՛ հայրենակիցներ, լրագրողներ,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ձայնագրություն` ինձ դիմած քաղաքացի Գ.Հ.-ի հետ, ում երկու ստորին վերջույթներն ամպուտացված են սրունքների վերին երրորդականների մակարդակին, ունի ցավեր ծնկներից վար, ազդրերի հետին մակերեսներին և շագանակագեղձի պրոյեկցիայով, ցավերի պատճառով դժվարանում է կրել պրոթեզներ և քայլել։

Քաղաքացին դիմել է Երևանի բժշկական կենտրոններից մեկը, որտեղ նրան ասել են, որ կհոսպիտալացնեն «սուր թոքաբորբ» ախտորոշմամբ։

Իմ դատողական գնահատմամբ, այսպիսի կեղծիքը միտում ունի կորոնավիրուսային թոքաբորբի անվան տակ ապահովել հիվանդների քանակություն, հանրությանը խաբել ` ներկայացնելով կորոնավիրուսով հիվանդացության բարձր թվեր և մսխել պետական բյուջեի միջոցները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պահանջում եմ քաղաքացուն ցուցաբերել պատշաճ բուժօգնություն ստացիոնար պայմաններում։
Պահանջում եմ պարզել ԿԵՂԾ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ դնելու դրդապատճառները և հանրությանը ներկայացնել կորոնավիրուսային վարակի ՃԻՇՏ ԹՎԵՐ։

Կից ներկայացնում եմ իմ և քաղաքացու զրույցի ձայնագրությունը:

Դիմում եմ ներկայացրել նաև ՀՀ ԱՆ և Առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմին։

ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am

Մարինա  Խաչատրյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով