ՀՀ-ում կորոնավիրուսից մահացել է ևս 1 պացիենտ. մահացածների թիվը հասավ 61-ի

Հայաստանում մայիսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 351 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը4823 է, մահացածների թիվը՝ 61:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեկ օրում առողջացածների թիվը 94 է, ընդհանուր առողջացածներինը՝ 2019, փաստացի բուժվողներինը՝ 2718: Ընդհանուր առմամբ թեստավորվել է  41850 քաղաքացի:

Մայիսի 18-ի դրությամբ գրանցվել է այլ պատճառով մահվան 1 դեպք: Հիշեցնենք, որ սրանք այն դեպքերն են, երբ պացիենտի մոտ առկա է եղել կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ՝ ոչ կորոնավիրուսի պատճառով: Ընդհանուր առմամբ՝ նման դեպքերի թիվը 25 է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով