Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ասիմպտոմ դեպքերը կուղարկվեն տուն. երկիրը փոխում է ռազմավարությունը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ կորոնավիրուսով վարակված հարյուրավոր քաղաքացիներ, որոնք ախտանշաններ չունեն կամ թեթև են տանում հիվանդությունը, կվերադառնան տուն և այլևս չեն մեկուսացվի հիվանդանոցներում ու հյուրանոցներում:

Նա նշել է, որ նման քաղաքացիների տնային հսկողությամբ զբաղվելու են քաղաքային պոլիկլինիկաների, գյուղական ամբուլատորիաների և առողջության կենտրոնների բուժաշխատողները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այս փոփոխությունը պայմանավորված է երկու հանգամանքով: Առաջինը՝ դրական ախտորոշում ունեցող քաղաքացիների թիվն է, որն օրեցօր աճում է, իսկ երկրորդը՝ անախտանիշ դեպքերի վարման ռազմավարության փոփոխությունն է` մահճակալների և այլ ռեսուրսների օպտիմալ օգտագործման տեսանկյունից»,-գրել է նա:

Արսեն Թորոսյանը նաև տեղեկացրել է, որ Առողջապահության ազգային ինստիտուտը իրականացնելու է կովիդ-դրական պացիենտների տնային պայմաններում վարման ընթացակարգերի լայնածավալ հեռավար դասընթացներ։

ԱԱՊ օղակի և հիվանդանոցային համակարգի կապը օպերատիվ կերպով պահելու համար ՀՀ ԱՆ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում հիմնվելու է բժիշկների համար նախատեսված զանգերի կենտրոն, որտեղ կորոնավիրուսային հիվանդության բուժման ավելի մեծ փորձ ունեցող բժիշկ-մասնագետները խորհրդատվություն կտրամադրեն իրենց գործընկերներին թե’ մեթոդական հարցերի, թե’ կոնկրետ պացիենտների վերաբերյալ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով