Հ1 նայում ես ու լուրջ եմ ասում մի պահ մտածում ես, որ ապրում ես դրախտում

Հ1 նայում ես ու լուրջ եմ ասում մի պահ մտածում ես, որ ապրում ես դրախտում, որը հենց Նիկոլ Փաշինյանն է ստեղծել մեզ համար։ Ասում ա անկում կա տնտեսական ապրիլին 17,2% համեմատած 2019 թվականի նույն ժամանակահատվածի հետ, բայց մայիսին արդեն սկսել ենք վերականգնել տնտեսությունը։ Մի փոքր էլ խորանան մի ամսից ասելու են Հայաստանը առաջին երկիրն է, որը հաղթահարել է այս ճգնաժամը։ Աշխարհի բոլոր առաջատար տնտեսագետները խոսում են լուրջ փոփոխությունների մասին այս ճգնաժամի արդյունքում և խորը ճգնաժամայի ազդեցության, իսկ Հ1 ասում ա, որ արդեն վերականգնում ենք տնտեսությունը։ Սրա համար մարդիկ հարկ են մուծում, որ պահեն նման ցածր որակի ալիք, որը ծառայում է բացառապես իշխանություններին։ Թե բա ՀԱՆՐԱՅԻՆ։

Կարծում եմ, որ հանրային հեռուստաալիքում պետք է հրավիրվեն բոլոր քաղաքական ուժերի ներակայացուցիչները։ Մի անգամ գոնե Պետրոսի հաղորդումը դիտեք։ Հրավիրվում են միայն իշխանության ներկայացուցիչները և նրանք, ովքեր ամբողջ օրը շողոքորթում են Նիկոլ Պաշինյանին։ Նման ՀԱՆՐԱՅԻՆԸ ձեզ պահեք։ Նիկոլ Փաշինյանն էլ ավելի լավ ա հեղափոխություն անի Հ1֊ում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով