Գեղարքունիքում գայլերը հոշոտել են 122 ոչխար, 30-ից ավելիին էլ վնասել են

shamshyan.com-ի   փոխանցմամբ այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում գայլերը հոշոտել են Նորակերտ գյուղի բնակիչ Վարդան Մելիքյանի ոչխարներին և գառներին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գայլերը հոշոտել են նրա ապրուստի միջոց գառներին ու ոչխարներին, ինչի հետևանքով 122 գառ ու ոչխար սատկել են, 30-ից ավելին էլ վնասվածքներ է ստացել, որոնց մի մասը չեն ապրի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Չգիտենք՝ ում դիմենք՝ Գեղարքունիքի մարզպետի՞ն, թե՞ կառավարությանը։ Էս ընտանիքը վարկ էր վերցրել ու սրանով էին զբաղվում։ Հիմա փաստի առաջ են կանգնել։ Ուզում ենք հավատանք, որ մարզպետարանն ու կառավարությունն անօգնական չեն թողնի Վարդանին։ Ընտանիքի անդամներն առավոտից իրիկուն հողի հետ կենաց-մահու պայքար են տվել, զբաղվել են անասնապահությամբ։ Հիմա տարվա վերջ պետք է էղածը վայելեր, եկամուտը վաճառեր, նախ վարկերը մուծեր, իսկ մի քանի կոպեկ էլ դներ տան վրա, իսկ հիմա ընտանիքի անդամները փաստի առաջ են կանգնել»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով