«Դատարանը պետք է հաստատի զրպարտության փաստը, կիրառի դրա իրավական հետևանքները». Դատավոր Դավիթ Գրիգորյանն ընդդեմ ԲԴԽ անդամի գործով դատավորի շահերը ներկայացնում են Սիրանուշ Սահակյանը և Ռուբեն Մելիքյանը

«Իրավական ուղի» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ մայիսի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել դատավոր Դավիթ Գրիգորյանն ընդդեմ ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանի՝ զրպարտության վերաբերյալ գործով առաջին դատական նիստը: Հայտարարությունը՝ ստորև.

«Այսօր՝ մայիսի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել դատավոր Դավիթ Գրիգորյանն ընդդեմ ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանի՝ զրպարտության վերաբերյալ գործով առաջին դատական նիստը։ Հայցվորի շահերի ներկայացուցչությունը ստանձնել են «Իրավական ուղու» համահիմնադիրներ Սիրանուշ Սահակյանը և Ռուբեն Մելիքյանը՝ հաշվի առնելով գործի մեծ հետաքրքրությունը իրավունքի զարգացման տեսանկյունից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գործի ռազմավարական կարևորությունն այն է, որ հայցվորի կողմից զրպարտչական որակված արտահայտությունները կատարվել են (1) դատավորի նկատմամբ և (2) այն պաշտոնատար անձի կողմից, որն ունի դատավորների անկախությունը երաշխավորելու Սահմանադրական առաքելություն։

Հայցվոր կողմն ակնկալում է, որ այս գործի արդյունքում կբարձրացվի դատավորների իրավական պաշտպանվածությունը՝ հետևյալ իրավական չափանիշների ճանաչման և կիրառման միջոցով․

(1) Դատավորների անկախությունը երաշխավորելու Սահմանադրական առաքելություն ունեցող պաշտոնատար անձինք (առաջին հերթին՝ ԲԴԽ անդամները) պետք է է՛լ ավելի մեծ զսպվածություն ցուցաբերեն դատավորների վերաբերյալ փաստական և գնահատողական դատողություններ կատարելիս։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

(2) Դատավորների անկախությունը երաշխավորելու Սահմանադրական առաքելություն ունեցող պաշտոնատար անձը, եթե նույնիսկ պնդում է, որ նկատի չի ունեցել կոնկրետ դատավորի, սակայն առկա են հակառակի մասին օբյեկտիվ հիմքեր՝ դատարանը պետք է հաստատի զրպարտության փաստը և կիրառի դրա իրավական հետևանքները։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 25-ին»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով