3 տարեցների վիճակը ծայրահեղ ծանր է. վարակվածների թիվը հասել է 45-ի

NEWS.am-ի  փոխանցմամբ Երեւանի Նորքի տուն ինտերնատում վարակակիրների թիվը հասել է 45-ի, որոնցից  28-ը տուն ինտերնատի աշխատակիցներն են, 17-ը` խնամվող  տարեցները:

«Տուն ինտերնատի վարակված աշխատակիցները չունեն սիմպտոմներ եւ մեկուսացված են հյուրանոցներում, 17 տարեցներից 3-ը մեկուսացված են տուն ինտերնատի տարածքում, մյուս 14-ը հոսիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եւ «Սուրբ Աստվածամայր» բկ-ներ: Հոսպիտալացված 14 տարեցներից 3-ի վճակը այս պահին ծայրահեղ ծանր է»:Այս  մասին NEWS.am-ին  հայտնել  է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով