Daily Archives: 29.05.2020

Ալիևը Փաշինյանին ներկայացրեց իր «կառուցողականությունը» և Ադրբեջանի ժողովրդի բավարարման գինը.Անդրանիկ Թևանյան

Նիկոլ Փաշինյանն Արցախի թեմայով մի շարք հայտարարություններ է արել։ Նա ասել է, որ հակամարտության լուծումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդներին։ Փաշինյանի կինը պարբերաբար հանդես է գալիս խաղաղասիրական նախաձեռնություններով (իշխող զույգն իր խաղաղասիրությամբ ու նախաձեռնողականությամբ հիշեցնում է Միխայիլ Գորբաչովին ու Ռաիսա Մաքսիմովնային․ հուսանք, որ ՀՀ–ն ու Արցախը ԽՍՀՄ ճակատագրին չեն արժանանա)։ Փաշինյանը մշտապես… Կարդալ ավելին »

Արայիկ Հարությունյանը ևս երկու նախարար է նշանակել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 29-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր, որոնցով նախարարներ է նշանակել: Մասնավորապես, Ժիրայր Միրզոյանը նշանակվել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարար, իսկ Աշոտ Բախշիյանը՝ Արցախ գյուղատնտեսության նախարար:

Լավ զբաղմունք ա գտել «ճեպազրույց» անունով.Վահան Բաբայան

Լավ զբաղմունք ա գտել «ճեպազրույց» անունով: Ասել եմ նորից կասեմ,եթե վիճակը վատ ա է դրա միակ պատասխանատուն օրվա ռեժիմն է ուրիշ մեղավոր չկա և չի կարող լինել:Դիմակ կրեք լավ կլինի էս ա թավիշի միակ ասելիքը ու սենց ամիսներ շարունակ լապշան բերելու են ու բաժանեն: Ի դեպ Արտավազդ Վանյանի համար ժողովուրդը ,մեր հասարակությունը մեր «հպարտ» քաղաքացիները… Կարդալ ավելին »

Իրենց ներքին դատարկությունը քայլածները փորձում են քողարկել անգիր արած մի քանի «լոզունգներով». Բագրատ Եսայան

Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Երեկ տոն էր, բայց տրամադրությունը տոնական չէր։ Այն, որ Մայիս 28-ը Նիկոլի ու իր շրջապատի անհայրենիքների համար տոն չի, արդեն ակնհայտ է բոլորի համար։ Մարդիկ եկել են նոր Հայաստան սարքելու՝ նոր տոներով, նոր հերոսներով, նոր արժեքներով։ «Մերժիր Սերժին» կարգախոսով և օգտագործելով ժողովրդի օբյեկտիվ դժգոհությունը ճահճացած, զարգացման դինամիկ տեմպը… Կարդալ ավելին »

«Տեղի ունեցած առևտուրը աշխարհաքաղաքական հստակ բաղադրիչ ունի և ուղղված է Արցախի շահերի դեմ». Վիտալի Բալասանյան

Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում  է. Հարգելի՛ հայրենակիցներ Արցախում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններին իմ գլխավորած քաղաքական թիմը ներկայացրեց մեր երկրի ներքին ու արտաքին անվտանգության ապահովման և տնտեսության զարգացման ծրագրերը։ Ես և «Արդարություն» կուսակցությունն ընդգծված այլընտրանք էինք վերարտադրվող իշխանությանը։ Համոզված էինք, որ մեզ ինքնուրույն և բացառապես ժողովրդից ստացած մանդատով նախագահ է պետք՝ Հայաստանի… Կարդալ ավելին »

Ասեմ, որ իշխանությունները շատ էին ցանկանում, որ ՄԻԵԴ-ը արձանագրեր, որ ՍԴ այդ գնահատականների իրավունքը չունի, բայց ավաղ….

Արփինե Հովհաննիիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում իրավաբանությունը դարձել է ֆեյսբուքյան ստատուսչիների սիրելի զբաղմունքը, իսկ իշխանական քարոզիչներն էլ այլասերում են դրա բովանդակությունը ինչքան ու ինչպես կարող են, պետք է շատ կարեւորել ՄԻԵԴ որոշումը։ Այն աներկբա արձանագրել է իրավական հստակ ու պարզ չափանիշները ու դրանց ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, որոնցով պետք է… Կարդալ ավելին »

Այսօր ՀՀ տարածքում սպասվում է կարճատև անձրև և քամու ուժգնացում, վաղվանից տեղումները կդադարեն

Մայիսի 29-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ առանձին վայրերում` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Մայիսի 30-31-ը, հունիսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Մայիսի 29-ի երեկոյան ժամերին կա կարճատև անձրևի հավանականություն, մայիսի 30-31-ը, հունիսի 1-3-ը սպասվում է… Կարդալ ավելին »

Մեր բազմաթիվ դիրքորոշումները հաստատվեցին նաև ՄԻԵԴ-ի միջոցով. Արամ Վարդևանյանը՝ Քոչարյանի գործով ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմից Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՀՀ Սահմանադրական դատարանի դիմումի վերաբերյալ Մարդու իրավունքի եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքին: Գրառման մեջ ասվում է․ «Մեր բազմաթիվ դիրքորոշումները հաստատվեցին նաև ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքի միջոցով Հարգելի գործընկերներ, Կարճ ներկայացնեմ ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի իմ գնահատմամբ որոշ ելակետերը. 1)… Կարդալ ավելին »

Քաղաքական գործընթացներն առաջ են քաշում կառավարման ռեժիմի նոր տեսակ` բառադիզմ. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Քաղաքագիտությանը հայտնի են կառավարման ռեժիմի (ֆր. regime — կառավարում) երեք հիմնական տիպեր՝ դեմոկրատիա, ավտորիտարիզմ և տոտալիտարզմ։ Հայաստանի քաղաքական գործընթացներն առաջ են քաշում կառավարման ռեժիմի նոր տեսակ, որը կոչվում է բառադիզմ։ Այս թեզի լավագույն հիմնավորումը տրվում է COVID-19-ի դեմ ծավալված համաշխարհային պայքարի համեմատական արդյունավետությամբ։ Բոլոր չափումներով պարզվում է, որ… Կարդալ ավելին »

Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին փակ կլինի

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին փակ կլինի։ Երևանի կենդանաբանական այգին այս մասին տեղեկատվությունը հրապարակել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: «Մեզ համար ամենակարևորը մեր այցելուների առողջությունն է, և որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով այդ օրը այգի մարդկանց հնարավոր մեծ հոսքը։ Հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասված է հայտարարության մեջ: Երևանի կենդանաբանական այգին իր աշխատանքը… Կարդալ ավելին »