Daily Archives: 26.05.2020

Կորոնավիրուսի ախտորոշման համար օրեկան շուրջ 1000 թեստ կարտադրվի

Մոտ օրերս ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն իր արտադրած կորոնավիրուսի ախտորոշման թեստերը կուղարկի փորձարկման ՀՀ առողջապահության նախարարություն: Այս մասին ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը հայտնեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին և ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանին նրանց՝ ինստիտուտ կատարած այցի ժամանակ: ՀՀ ԳԱԱ ղեկավարությունը ծանոթացավ թեստերի արտադրության լաբորատոր աշխատանքներին, քննարկեցին աշխատանքների ընթացքը… Կարդալ ավելին »

«Սարալանջի» գերեզմանատան հարակից եկեղեցու մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. ՔԿ

2020թ. մայիսի 25-ին՝ ժամը 12:30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքի «Սարալանջի» գերեզմանատան հարակից եկեղեցու մոտ տղամարդու դի կա: Նույն օրը նշված վայրում հայտնաբերվել է 40-ամյա տղամարդու դի` գլխի շրջանում համեմատաբար սուր եզր ունեցող բութ առարկաների միջոցով հասցված բազմաթիվ գանգուղեղային վնասվածքներով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական… Կարդալ ավելին »

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

Քիչ առաջ ինձ զանգահարեցին կենտրոնի քննչական բաժնից և տեղեկացրեցին, որ քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ: Վերջերս սորոսական պատգամավորները սրտաճմլիկ ելույթներ էին ունենում դատապարտելով մանկապղծությունը: Վստահ եմ, որ այդ նույն պատգամավորները լռելու են այս դեպքի մասին, որովհետև քրեական գործի «հերոսը» իրենց հովանավորության… Կարդալ ավելին »

4000 և ավելի ընտրող ունեցող համայնքներում կլինեն համամասնական կարգով ընտրություններ, սրանով խորհրդարանում առկա մոդելը կգործի նաև ՏԻՄ-երում. Սուրեն Պապիկյան

4000 և ավելի ընտրող ունեցող համայնքներում պետք է լինեն համամասնական կարգով ընտրություններ, սա նշանակում է, որ այն մոդելը, որն առկա է խորհրդարանում, կգործի նաև ՏԻՄ-երում: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով ԸՕ-ում, Կուսակցությունների մասին, ՏԻՄ օրենքներում փոփոխություն և լրացում կտարելու մասին և կից ներկայացված փաթեթը: Պապիկյանը կարևորեց այն… Կարդալ ավելին »

Երկու տարում Փաշինյանը բազմիցս փաստարկներ է նվիրաբերել Ադրբեջանին. Դավիթ Շահնազարյան. 168.am

168.am-ի զրուցակիցն է քաղաքական գործիչ, արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1995թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-1995թթ. ՀՀ հատուկ ծառայությունների ղեկավար Դավիթ Շահնազարյանը։ – Պարոն Շահնազարյան, օրերս «Եվրամիությունն Ադրբեջանին դրդում է նոր պատերազմի» վերնագրով հարցազրույց էիք տվել, որում մանրամասն անդրադարձել էիք մայիսի 19-ին «Եվրոպական պառլամենտի հանձնարարականը Խորհրդին, Հանձնաժողովին և Հանձնաժողովի փոխնախագահին/ Գերագույն հանձնակատարին` Արևելյան գործընկերության արտաքին քաղաքականության և անվտանգության… Կարդալ ավելին »

«Դուք դեգեներատ եք.Դուք այլասերել եք մի ողջ ժողովրդի պատմություն».Միհրան Հակոբյանը`Սերժ Թանկյանին

Serj Tankian, Դուք դեգեներատ եք: Սա այլևս փաստ է: Դուք այլասերել եք մի ողջ ժողովրդի պատմություն: Վերջին մի քանի հարյուրամյակում օրինակ՝ Արևելյան Հայաստանն ազատագրվել է պարսկական լծից, 1918-ին 1000 տարվա անէությունից հետո ցեղասպանված հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետություն է ստեղծել, Համալսարան ու Գիտությունների ակադեմիա է ստեղծել, քաղաքներ ու գյուղեր է կառուցել, հազարավոր հայորդիների կյանքի գնով Արցախ… Կարդալ ավելին »

«Հայաստանն առանց Նիկոլի վարչապետության,սա է օրվա հրամայականը».Էդուարդ Շարմազանով

Հայաստանն առանց Նիկոլի վարչապետության,սա է օրվա հրամայականը։ Պետք չէ կռվել,թե ով է առաջինը բարձրաձայնել Նիկոլի հրաժարականի մասին։ Ես և իմ հանրապետական ընկերները նման պահանջով հանդես ենք եկել դեռևս 2019 թ-ին։ Ուրախ եմ,որ ժամանակին Նիկոլին սատարողներն՝ այսօր կիսում են իմ և կուսակից ընկերներիս դեռևս մեկ տարի առաջ բարձրաձայնած կարծիքը։ Հայաստանն առանց Նիկոլի վարչապետության,սա է օրվա հրամայականը։… Կարդալ ավելին »

Լայվերով,սելֆիներով և ծառից ծառ թռնելով՝ անհնար է կորոնավիրուսի դեմ պայքարել.Էդուարդ Շարմազանով

Լայվերով,սելֆիներով և ծառից ծառ թռնելով՝ անհնար է կորոնավիրուսի դեմ պայքարել։ Նիկոլն համավարակի աննախադեպ տարածման մեղքը գցեց “սիրելի հայրենակիցների” գրպանը։ Ասում է,հույսներս ժողովրդի պատասխանատվությունն էր,բայց… Բա հիմա ո՞նց չասես,այ ընկեր,կարանտինի ժամանակ դու չէ՞իր առանց դիմակների կառավարության նիստ անում ու “դաչայումդ” հանձնարարականներ տալիս պարետին։ Դու պատասխանատվություն ունեցե՞լ ես,որ մի հատ էլ ժողովրդին ես մեղավոր կարգում: Լայվերով,սելֆիներով ու… Կարդալ ավելին »

«Ոչ մեկը չի ծախվել, ոչ մեկին չեն առել». Արայիկ Հարությունյանը՝ Սամվել Բաբայանի և Մասիս Մայիլյանի հետ համագործակցության մասին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում բանակցություններ են ընթացել տարբեր քաղաքական ուժերի հետ: Քաղաքական ամենամեծ ձեռքբերումը նա համարել է «Միասնական հայրենիք» կուսակցության և նրա ղեկավար Սամվել Բաբայանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը, որը երեկ հուշագրի տեսքով ներկայացվել է հանրության դատին: Հետագա համագործակցության առումով Արայիկ Հարությունյանն առանձնացրել… Կարդալ ավելին »