4000 և ավելի ընտրող ունեցող համայնքներում կլինեն համամասնական կարգով ընտրություններ, սրանով խորհրդարանում առկա մոդելը կգործի նաև ՏԻՄ-երում. Սուրեն Պապիկյան

4000 և ավելի ընտրող ունեցող համայնքներում պետք է լինեն համամասնական կարգով ընտրություններ, սա նշանակում է, որ այն մոդելը, որն առկա է խորհրդարանում, կգործի նաև ՏԻՄ-երում: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով ԸՕ-ում, Կուսակցությունների մասին, ՏԻՄ օրենքներում փոփոխություն և լրացում կտարելու մասին և կից ներկայացված փաթեթը:

Պապիկյանը կարևորեց այն նախադեպը, որ օրենքի նախագիծը համահեղինակել են երեք խորհրդարանական խմբակցությունների պատգամավորները: Նրա խոսքով՝ նախադեպային առումով դա բավական դրական քայլ է, ինչպես նաև կառավարության և խորհրդարանական խմբակցությունների միջև համագործակցության ամրացման կարևոր քայլ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախարարն ընդգծեց, որ օրենքի ըդնունման կարևորությունը կախված է նաև նրանից, երբ 2018 թվականին ՀՀ-ում ուժի մեջ մտավ Սահամանդրությունը գործող, անհրաժեշտություն առաջացավ տեղական մակարդակում ունենալ խորհրդարանական մոդելին համապատասխան ՏԻՄ-եր, այն է՝ ավագանու իրական լիազորություններն ընդգծող և միևնույն ժամանակ դա ապահովող իրավական նորմեր և այս օրեսդրական փոփոխությունը նպատակաուղղված է հենց դրան:

«Սույն նախագծով նախատեսվում է ԸՕ-ում սահամանել մինչև 4000 ընտրող ունեցող համայնքներում ՏԻՄ-երի մեծամասնական կարգով ընտրություններ, այսինքն՝ գործող ընտրակարգով, իսկ 4000 և ավելի ընտրող ունեցող և բազմաբնակավայր համայնքներում ՏԻՄ-երի համասնական ընտրություններ: Սա ենթդրում է, որ 4000 և ավելի ընտրող ունեցող բոլոր համայնքներում պետք է լինեն համամասնական ընտրակարգով ընտրույթուններ, որին մանսկացելու են քաղաքական կուսակցությունները և դաշինքները»,- ասաց նա

Նախարարը նշեց, որ սա կարևոր է նրանով, որ քաղաքական կուսակցություններն արդեն իրենց ունեցած էլեկտրորատն ամբողջությամբ կարողնանալու են իրացնել, այն ռեսուրսը, այն քաղաքական ներուժը, որ ունեն և 5 տարի շարունակ կարողանալու են ավագանիում իրացնել: «Սա նշանակում է, որ նախկինում ունենում էինք դեպքեր երբ մեծամասնական ընտրակարգով ընտրվող համայքնապետը շատ դեպքերում 1-2 տոկոսով, երբեմն էլ մի քանի ձայնով, պարտություն էր կրում, և տվյալ քաղաքական ուժի ներկայացուցիչը 5 տարի շարունակ դուրս էր մղվում տվյալ համայնքում քաղաքական դերակատրում ունենալուց, այս օրենքի նախագիծը երաշխավորում է , որ այդ համայնքում կլինի առողջ քաղաքական մթնելորտ և փոխզսպված ավագանի: Սա նշանակում է, որ այն մոդլեը, որն առկա է խորհրդարանում, կտեղափովի նաև ՏԻՄ-եր»,- նշեց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պապիկյանը հավելեց, որ փոփոխություններ են առաջարկվում համայնքների ավագանիների ադամների թվաքանակի, ընտրական գրավի չափի, նախընտրական հիմնադրամների ձևավորման վերաբերյալ կարգավորումներում: «Առաջարկվում է մանդատների բաշխմանը մասկակցելու համար անցողիկ շեմը կուսկացութունների համար սահմանել 4 տոկոս՝ գործող 6-ի փոխարեն, իսկ կուսակցությունների դաշինքի համար՝ 6 տոկոս՝ գործող 8-ի փոխարեն»,- շեշտեց նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով